Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն մարզի մի շարք համայնքների ղեկավարների հետ

30.01.2019

 Խորհրդակցությունը վարում էր փոխմարզպետ Առնակ Ավետիսյանը. ներկա էին նաև մարզպետարանի Ֆինանսական և սոցիալ-տնտեսական վարչության պետ Գրիգոր Գուլյանը և տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Հարություն Ալեքսանյանը:

 Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել հարկատեսակների հավաքագրման գործընթացին, մասնավորապես՝ նախկինում գրանցված ցածր հարկերի վերականգնման գործընթացում համայնքների ղեկավարների կողմից ակնկալվող քայլերի և այդ հարցում մարզպետարանի տեխնիկական և խորհրդատվական աջակցության մասին:

 Մարզի համայնքների  մի շարք նորընտիր ղեկավարներ ցածր կատարողականները պայմանավորել են տարբեր գործոններով՝ նախկինում հողերի կրկնակի գրանցումներ, գույքի անվանափոխության ընթացքում իրավական խնդիրներ, գույքահարկի և հողի չճշգրտված բազաներ և այլն:

 Փոխմարզպետը հորդորել է համայնքների ղեկավարներին մինչև հաջորդ եռամսյակը մաքրել գույքահարկի և հողի հարկի բազաները, իսկ համայնքների բնակիչների հետ շատ լուրջ և ինտենսիվ բացատրական ու քարոզչական աշխատանքներ տանել՝ հարկերի հավաքագրման գործընթացը հավուր պատշաճի կազմակերպելու համար:

 Մարզպետարանի Ֆինանսական և սոցիալ-տնտեսական վարչության պետ Գրիգոր Գուլյանն առանձնահատուկ ընդգծել է, որ հարկերի հավաքագրման գործընթացը ճիշտ և նպատակային կազմակերպելու հարցում մարզպետարանը պատրաստ է օժանդակել և աջակցել համայնքների ղեկավարներին՝ իրավական, ֆինանսական խորհրդատվության  և/կամ ցանկացած այլ հարցով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 18:51:28