Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Ավագանու նիստի վերաբերյալ տեղեկացում Վերին Պտղնի համայնքից 20.08.2018

Ս/թ-ի օգոստոսի 21-ին՝ ժամը 17.00-ին, Կոտայքի մարզի Վերին Պտղնի համայնքում տեղի կունենա ավագանու նիստ: Ավագանու նիստի օրակարգը. 1.Վերին Պտղնի համայնքի ղեկավարի տարեկան հաշվետվությունը 2017 թվականի համայնքի զարգացման հնգամյա ծրագրի իրականացման վերաբերյալ: 2.Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին: 3 Ավագանու քննարկմանը ներկայացնել համայնքի տարածքում հուշարձան տեղադրելու հարցը:  

Սոցիալապես անապահով ընտանիքներին ձմռանը կտրամադրվի վառելանյութ

Սոցիալապես անապահով ընտանիքներին ձմռանը կտրամադրվի վառելանյութ 20.08.2018

Երևան-Սևան մայրուղու՝ Կոտայքի մարզի Հրազդանի վարչական տարածքում այսօր կմեկնարկեն չորացած  բարդիների սանիտարական  էտի աշխատանքները: Մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարականով և ԲՆ համաձայնությամբ՝ կհատվեն 164 ամբողջությամբ չոր բարդիներ և կիրականացվի 288 բարդիների չորացած հատվածների էտ:    Մայրուղու հարակից ծառերի խնամքը երկար տարիներ պատշաճ չիրականացնելու հետևանքով այսօր արդեն առկա են անվտանգության խնդիրներ, քանի որ քամիների և թեթև ցնցումների հետևանքով հաստաբուն...

Կոտայքի մարզում արվեստն ու մշակույթն ուշադրության կենտրոնում են

Կոտայքի մարզում արվեստն ու մշակույթն ուշադրության կենտրոնում են 20.08.2018

Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն այսօր աշխատանքային այցով Կոտայքի մարզում էր: Մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի ուղեկցությամբ՝ նախարարը շրջեց Հրազդանի և Չարենցավանի մշակութային մի քանի կառույցներում:   Հրազդանի Դրամատիկական թատրոնում զրույցի ընթացքում Լիլիթ Մակունցը ողջունեց թատրոնի անձնակազմի ջանքերը՝ պահպանելու կառույցը և դրա հետագա գործունեությունը: Այստեղ և Չարենցավանի արվեստի դպրոցում նախարարը իրազեկեց, որ 2019 թվականին սպասվում են բյուջետային փոփոխություններ, որոնց շրջանակներում ոչ...

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն ու Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շրջայց են  կատարել մարզի  բուժ.հաստատություններում

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն ու Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շրջայց են կատարել մարզի բուժ.հաստատություններում 18.08.2018

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի ուղեկցությամբ այսօր Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շրջեց Կոտայքի մարզի Գառնու, Աբովյանի, Հրազդանի, Եղվարդի և Չարենցավանի բուժ.հաստատություններում:  Այցի շրջանակներում նախարարը մարզպետը, փոխմարզպետ Լարիսա Մադոյանը հանդիպումներ ունեցան այս կառույցների աշխատակազմերի հետ, քննարկեցին առկա խնդիրները, անելիքները և հեռահար պլանները:   Ռոմանոս Պետրոսյանն իր խոսքում անդրադարձավ մարզի առողջապահական ոլորտում առկա խնդիրներին՝ վստահ...

Ավագանու նիստի վերաբերյալ տեղեկացում Ողջաբերդ համայնքից 15.08.2018

Ս/թ-ի օգոստոսի 21-ին` ժամը 11-ին, Ողջաբերդի համայնքապետարանում տեղի կունենա ավագանու նիստ; Ավագանու նիստի օրակարգը`  1.Ողջաբերդ համայնքի ավագանու`  2017 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 38-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին  2.Ողջաբերդ համայնքի ավագանու`  2018 թվականի մարտի 05-ի թիվ 10-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին    3. Ողջաբերդ համայնքի ղեկավարի հաշվետվությունը 2017 թվականի հաշվետու տարում համայնքի հնգամյա...

Կոտայքի մարզպետն աշխատանքային այցով Ծաղկաձորում էր 15.08.2018

Այսօր Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցով Ծաղկաձորում էր:   Համայնքապետ Արթուր Հարությունյանի հետ քննարկվեցին քաղաքի զարգացման ծրագրերը, տարբեր ոլորտներում առկա խնդիրների լուծման ճանապարհները:    Նախնական պայմանավորվածություն ձեռք բերվեց մանկապարտեզի նորոգման ծրագիրը ներկայացնել ֆինանսավորման՝ սուբվենցիոն ծրագրերով:  Կոտայքի մարզում աշխատանքային այց ուներ նաև Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը, ում հետ միասին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը շրջեց...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:56:22