Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր ներկա էր «Լավագույն մարզական ընտանիք » մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությանը

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր ներկա էր «Լավագույն մարզական ընտանիք » մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությանը 30.07.2018

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր ներկա էր «Լավագույն մարզական ընտանիք» հոբելյանական 15-րդ մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությանը, որը տեղի է ունեցել Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում: Մրցույթը կազմակերպել էր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, որին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության 10 մարզերը, Երևան քաղաքը և Արցախի Հանրապետությունը ներկայացնող 144 ընտանիքներ: «Լավագույն մարզական ընտանիք» հոբելյանական 15-րդ մրցույթում Կոտայքի...

Կոտայքի մարզի խորհրդի նիստ 7 քաղաքային, 60 գյուղական համայնքների և վարչական շրջանների ղեկավարների մասնակցությամբ

Կոտայքի մարզի խորհրդի նիստ 7 քաղաքային, 60 գյուղական համայնքների և վարչական շրջանների ղեկավարների մասնակցությամբ 25.07.2018

    Այսօր՝ հուլիսի 25-ին, Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել մարզի խորհրդի նիստ, որը վարել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: Մարզպետի հրավերով ներկա էր նաև Ջրային  կոմիտեի նորանշանակ նախագահ Ինեսսա Գաբայանը:  Մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը, Կոտայքի մարզպետը աշխատակազմին և համայնքների ղեկավարներին ներկայացրեց մարզպետի երեք տեղակալներին՝ Առնակ Ավետիսյանին, Վասակ Վարդանյանին, Լարիսա Մադոյանին, մարզպետի օգնականներին, ինչպես նաև շուրջ մեկ տասնյակ համայնքների...

Կոտայքի մարզպետարանում կայացել է զորակոչային հանձնաժողովի նիստ

Կոտայքի մարզպետարանում կայացել է զորակոչային հանձնաժողովի նիստ 25.07.2018

Այսօր Կոտայքի մարզպետարանում մարզպետի ղեկավարությամբ կայացավ մարզային զորակոչային հանձնաժողովի նիստ: Հանդիպմանը քննարկվեց 2018 թվականի ամառային զորակոչի ընթացքի վերաբերյալ մի շարք հարցեր: 

Այցելություն մարզի համայնքներ

Այցելություն մարզի համայնքներ 24.07.2018

  Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր այցելել է մարզի Արամուս, Կամարիս, Մայակովսկի, Բալահովիտ և Կաթնաղբյուր համայնքներ։  Մարզպետը Մայակովսկի համայնքի միջնակարգ դպրոցում լայն և բովանդակալից քննարկում է ունեցել դպրոցի մանկավարժների հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ինչպես կրթական բարեփոխումների ընթացքին, այնպես էլ կրթօջախի առօրյա գործունեության կազմակերպմանը վերաբերող մի շարք հարցերին:  Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային հանդիպումներ է ունեցել...

Մարզխորհրդի նիստ Կոտայքի մարզպետարանում 23.07.2018

 Սույն թվականի հուլիսի 25-ին՝ ժամը 11։00-ին, ՀՀ Կոտայքի մարզպետարանում տեղի կունենա մարզի խորհրդի նիստ։ Նիստին մասնակացելու են 7 քաղաքային, 60 գյուղական համայնքների և վարչական շրջանների ղեկավարները: Մարզի խորհրդի նիստին հրավիրվել է մասնակցելու նաև «Կոտայք» ՋՕԸ-ի տնօրենը: Օրակարգ. 1. Ոռոգման ջրի մատակարարման վիճակը մարզի համայնքներում և բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը: 2. Աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների վիճակը մարզի...

Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում 23.07.2018

Սույն թվականի հուլիսի 27-ից մինչև օգոստոսի 15-ը Կոտայքի մարզից 75 երեխաներ կհաճախեն «Հեքիաթային կիրճ» ճամբար: Ցուցակներում ընդգրկվում են զոհվածի ընտանիքի, հաշմանդամ դարձած զինծառայողի, աշխարհազորայինի, ծնողազուրկ, բազմազավակ ընտանիքի և սակավ ապահովված ընտանիքի երեխաներ: Ճամբարում ընդգրկվելու համար կարող եք դիմել Ձեր համայնքի համապատասխան բաժին (Կրթության կամ սոցիալական հարցերով զբաղվող ստորաբաժանումներ): Դիմումների ընդունման վերջնաժամկետն է մինչև հուլիսի 25-ը։ 

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 12:53:59