Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Քաղաքացիների ընդունելություն Հրազդան քաղաքում

Քաղաքացիների ընդունելություն Հրազդան քաղաքում 19.07.2018

    Այսօր Հրազդան քաղաքում Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է բազմաբնույթ խնդիրներով դիմած մի շարք քաղաքացիների:  Տարածաշրջանի քաղաքային և գյուղական տարբեր համայնքների քաղաքացիները ընդունելության շրջանակներում ներկայացրել են իրենց հուզող հարցերը, որոնք հիմնականում վերաբերում էին առողջապահական, սոցիալական, իրավական, կրթական և այլ ոլորտներին: Ծանոթանալով ընդունելությանը մասնակցող անձանց խնդիրներին՝ քաղաքացիների բարձրացրած հարցերին տրվել են պարզաբանումներ, որոշները...

Քաղաքացիների ընդունելություն Աբովյան քաղաքում 26.07.2018թ/ 19.07.2018

    Սույն թվականի հուլիսի 26-ին՝ ժամը 9:00-12:00 Կոտայքի մարզպետարանի Աբովյան քաղաքի ներկայացուցչությունում (ք. Աբովյան Բարեկամության 2` նախկին Գործկոմի շենք), Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը կընդունի Աբովյան քաղաքի և հարակից բնակավայրերի նախապես հերթագրված բնակիչներին: Ընդունելությանը մասնակցելու համար կարող եք հերթագրվել՝ զանգահարելով 0223 2-57-14

Կոտայքի մարզպետն այցելել է Ջրաբեր համայնք

Կոտայքի մարզպետն այցելել է Ջրաբեր համայնք 18.07.2018

    Կոտայքի մարզում հանրակրթության ոլորտի բարեփոխումների շրջանակներում Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այցելել է Ջրաբեր համայնքի միջնակարգ դպրոց և հանդիպում ունեցել կառավարման խորհրդի անդամների հետ։  Հուլիսի 20-ին այս դպրոցում կառավարման խորհրդի անդամները ընտրելու են նոր տնօրեն։ Կառավարման խորհրդի հետ մարզպետն ունեցել է բովանդակալից քննարկում, որի ընթացքում դարձյալ հորդորել է խորհրդի կողմից ջանք չխնայել ապաքաղաքականացնելու մեր դպրոցներն ու կրթության մակարդակը բարձրացնելու...

Քաղաքացիների ընդունելություն Հրազդան քաղաքում 19.07.2018 17.07.2018

    Սույն թվականի հուլիսի 19-ին՝ ժամը 9:00-13:00 Կոտայքի մարզպետարանում (ք. Հրազդան, Վարչական շենք), Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը կընդունի Հրազդան քաղաքի և հարակից բնակավայրերի նախապես հերթագրված բնակիչներին: Ընդունելությանը մասնակցելու համար կարող եք հերթագրվել՝ զանգահարելով 0223 2-57-14 :

Հրաժարականի դիմում է ներկայացրել Արզնի համայնքի ղեկավար Վենիամին Վենիամինովը

Հրաժարականի դիմում է ներկայացրել Արզնի համայնքի ղեկավար Վենիամին Վենիամինովը 17.07.2018

    Սույն թվականի հուլիսի 16-ին համայնքի ավագանուն հրաժարականի դիմում է ներկայացրել Արզնի համայնքի ղեկավար Վենիամին Վենիամինովը: Համայնքի ավագանին արձանագրել է հրաժարականը և դիմել մարզպետին օրենքով սահմանված կարգով:  Մարզպետը սահմանված ժամկետում համաձայն ՏԻՄ օրենքի 26 և 27 հոդվածների՝ կնշանակի համայնքի ղեկավարի պաշտոնակատար մինչև համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն։  

Հրաժարականի դիմում է ներկայացրել Մրգաշեն  համայնքի ղեկավար Արամայիս Արամյանը

Հրաժարականի դիմում է ներկայացրել Մրգաշեն համայնքի ղեկավար Արամայիս Արամյանը 17.07.2018

    Սույն թվականի հուլիսի 16-ին համայնքի ավագանուն հրաժարականի դիմում է ներկայացրել Մրգաշեն համայնքի ղեկավար Արամայիս Արամյանը: Հուլիսի 17-ին համայնքի ավագանու արտահերթ նիստում ավագանին արձանագրել է հրաժարականը և դիմել մարզպետին օրենքով սահմանված կարգով:  Մարզպետը սահմանված ժամկետում համաձայն ՏԻՄ օրենքի 26 և 27 հոդվածների՝ կնշանակի համայնքի ղեկավարի պաշտոնակատար մինչև համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն։  

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 12:53:59