Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Ավագանու նիստերի և համայնքային նշանակության այլ միջոցառումների (ՏԻՄ-երի ասուլիսներ, հանրային քննարկումներ) վերաբերյալ տեղեկացում Կոտայքի մարզի Ջրառատ համայնքից 07.08.2018

15. 08. 2018 թ-ին ժամը 16.00-ին Կոտայքի մարզի Ջրառատ համայնքում տեղի կունենա ավագանու նիստ: Օրակարգում Կոտայքի մարզի Ջրառատ համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 46-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին հարցն է:  

Ավագանու նիստերի և համայնքային նշանակության այլ միջոցառումների (ՏԻՄ-երի ասուլիսներ, հանրային քննարկումներ) վերաբերյալ տեղեկացում Կոտայքի մարզի Կամարիս համայնքից 07.08.2018

09.08.2018թ.-ի ժամը 12.00-ին Կոտայքի մարզի Կամարիս համայնքում տեղի կունենա համայնքի ավագանու նիստ: Նիստի օարակարգում ընդգրկված են 3 հարցեր. 1.Համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 22-ի N << Հաստատել Կամարիս համայնքի 2018թ բյուջեն>> 59-ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին: 2.Համայնքի ղեկավարի 2017թ հաշվետվությունը 2017-2021 թվականների զարգացման ծրագրի իրականացման վերաբերյալ : 3 Երիտասարդական խորհրդի ոչ պետական հատվածը ներկայացնող անդամի առաջադրման...

ՀՀ Կոտայքի մարզում ծնվել է 166 երեխա

ՀՀ Կոտայքի մարզում ծնվել է 166 երեխա 06.08.2018

ՀՀ Կոտայքի մարզում 2018թ-ի հուլիս ամսվա ընթացքում գրանցվել է 165 ծնունդ /1 զույգ/` 84 տղա, 82 աղջիկ, որոնցից 69-ը Հրազդանի, 67-ը Աբովյանի, 18-ը Չարենցավանի, 9-ը Նաիրիի ծննդատներում, 2 ծնունդ` այլ մարզում:  

Մարզում համայնքային հանդիպումները շարունակվում են

Մարզում համայնքային հանդիպումները շարունակվում են 03.08.2018

     Կոտայքի մարզի համայնքային խնդիրների մասին օբյեկտիվ տեղեկատվություն ստանալու լավագույն ճանապարհներից մեկը մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը համարում է շրջայցերը՝ ներառելով քաղաքացիների հետ առերես հանդիպումներն ու քննարկումները։ Այսօր շրջայցի 5 ուղղություններն էին Նոր Երզնկա, Զորավան,  Արագյուղ, Սարալանջ և Բուժական համայնքները։   Ինչպես բոլոր հանդիպումների, այնպես էլ այս շրջայցի հիմքում կար գլխավոր մեկ խնդիր․ ընդգծել քաղաքացու դերը համայնքների զարգացման...

Կոտայքի մարզպետն այցելել է Պտղնի, Վերին Պտղնի և Բալահովիտ համայնքներ

Կոտայքի մարզպետն այցելել է Պտղնի, Վերին Պտղնի և Բալահովիտ համայնքներ 01.08.2018

 Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը` փոխմարզպետ Առնակ Ավետիսյանի և օգնականների ուղեկցությամբ այսօր շրջայց է կատարել մարզի մի քանի համայնքներում: Պտղնիի և Վերին Պտղնիի աշխատակազմերի հետ հանդիպումների ընթացքում քննարկվել են աշխատանքային ընդհանուր սկզբունքները, որոնք պետք է նպաստեն արդյունավետությանն ու փոխհամագործակցության նոր որակի ամրապնդմանը: Ռոմանոս Պետրոսյանն ընդգծեց յուրաքանչյուր համայնքում մանկապարտեզի և մշակույթի տան առկայության կարևորությունը` որպես կիրթ հասարակություն...

Կոտայքի մարզպետն ընդունել է իսպանական «Acciona Energy» ընկերության ներկայացուցիչներին

Կոտայքի մարզպետն ընդունել է իսպանական «Acciona Energy» ընկերության ներկայացուցիչներին 01.08.2018

 Այսօր՝ օգոստոսի 1-ին, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է իսպանական «Acciona Energy» ընկերության ներկայացուցիչներին: Էներգետիկայի ոլորտում համաշխարհային լիդեր հանդիսացող ընկերությունը պլանավորում է ներդրումային ծրագրեր իրականացնել Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում, որի շրջանակներում նախատեսվում է 200 մեգավատ հզորությամբ հողմակայանների կառուցում: Մարզպետը պատրաստակամություն հայտնեց աջակցել ոչ միայն այս ծրագրի՝ Կոտայքի մարզում նախնական գնահատման աշխատանքների...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 12:53:59