Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Աշխատանքային խորհրդակցություն բժշկական հաստատությունների ղեկավարների մասնակցությամբ

30.01.2019

Այսօր Կոտայքի մարզպետարանում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն մարզում գործող բժշկական հաստատությունների ղեկավարների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվեցին 2018 թվականի ընթացքում բժշկական հաստատությունների կողմից կատարված աշխատանքները և 2019 թվականի անելիքները:

Խորհրդակցությունը վարում էր մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

Զեկույցով հանդես եկավ մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Վահագն Ոսկանյանը:

2018 թվականին մարզի բուժհաստատություններում վճարովի ծառայությունների ցուցանիշի աճ է գրանցվել. վճարովի ծառայությունից գոյացած գումարը կազմել է շուրջ 485.000 000 դրամ 2017 թվականի 404 000 000 դրամի փոխարեն: Ընդհանուր առմամբ, բուժ.կենտրոններում աճ գրանցվել է բոլոր ծառայությունների գծով՝ բացառությամբ մի քանի փոքր ամբուլատորիաների: Իսկ բժշկական կենտրոններում գործող ուղեգրող հանձնաժողովների կողմից տրամադրվել է ընդհանուր հաշվով 35 ուղեգիր, առողջարանա-վերականգնողական բուժում են ստացել 20 անձ, 10 երեխաների առողջարանային-վերականգնողական բուժումը կազմակերպվել է Ջերմուկի մոր և մանկան «Արարատ» առողջարանում, որից 8-ի բուժումը՝ խնամակալների հետ:

Արձանագրելով հատկապես խոշոր բժշկական կենտրոններում շոշափելի դրական տեղաշարժերը, մասնավորապես՝ ստվերային շրջանառության վերացման ու բացառման կարևոր հանգամանքը, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն, այնուամենայնիվ, հորդորեց բոլոր բժշկական կենտրոնների ղեկավարներին հատկապես բուժաշխատողների վարվելակերպի և նոր մասնագետների ներգրավման ուղղությամբ ինտենսիվ աշխատանքներ տանել՝ կարևորելով այն հանգամանքը, որ բուժ.հիմնարկ դիմած քաղաքացին պետք է զգա բարյացակամ վերաբերմունք և հոգատարություն:

Նա կոչ արեց ղեկավարներին խոսել աշխատակազմերի հետ, բացառել որևէ արատավոր երևույթ, պահպանել էթիկայի նորմերն ու բուժկենտրոնի գործունեությունը կազմակերպել բարձր մակարդակով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 18:51:28