Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Հայոց Բանակի կազմավորման օրը մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այցելել է զինվորներին

29.01.2019

ՀՀ Զինված ուժերի կազմավորման 27-ամյակին մարզպետը ներկա գտնվեց ՀՀ ՊՆ Լուսակերտի զորամասի՝ տոնական հանդիսավոր արարողությանն ու իր ողջույնը հղեց զինվորներին, սպաներին և հրամանատարական կազմին:
 Քիչ ուշ ֆեյսբուքյան էջում մարզպետը շնորհավորել է նաև բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել Հայոց բանակի կայացման գործընթացում։ Իր խոսքում նա մասնավորապես ասել է.
 «Շնորհավորում եմ բոլորիս Հայոց բանակի կազմավորման 27-ամյակի կապակցությամբ։ Այն մեր պետականության ու ժողովրդի անվտանգության միակ և բացառիկ երաշխավորն է։ Մեծագույն պատիվ է լինել նրա զինվորը․ես եմ եղել այդ զինվորը, և իմ տղան է լինելու մի քանի տարի անց, բայց այսօր էլ մենք պետականության զինվորներն ենք և պետք է ամրացնենք բանակի հիմքերը՝ որպես պետականության հիմնասյուն։ Մաղթում եմ ձեր բազկին հզորություն, կամքին՝ կորով, որպեսզի ձեր առջև դրված խնդիրները լուծեք առավելագույն արդյունավետությամբ և բացարձակ անկորուստ։ Իմացե՛ք, որ պետությունն ու իշխանությունները ձեր կողքին են, քանի որ մեզ համար սրբության սրբոցը ազգային բանակն է։ Բարի ծառայություն բոլորիդ և հաղթական կամք մեր Ազգային Բանակին»։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:38:18