Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Եղվարդի «Գարդենիա Լեբնիզ Ֆարմս» ՍՊԸ-ում էր

31.01.2019

Ընկերության տնօրեն, բիզնես ոլորտում երկարամյա փորձ ունեցող գործարար Նիկոլա Աբու Ֆեյսալը դրական գնահատեց բիզնես միջավայրը Հայաստանում: «Ես անընդհատ լսում եմ, որ Հայաստանում ներդրումային գործունեության մեջ կան բազմաթիվ խնդիրներ, ամեն մանրուք հենց այդպես էլ որակվում է՝ խնդիր, իսկ ես կարծում եմ, որ շատ դեպքերում դրանք պարզապես մարտահրավերներ են, որոնք պետք է հաղթահարել»,- ասում է Նիկոլա Աբու Ֆեյսալը:

 Կոտայքի մարզպետը հայտնել է, որ լիարժեք կիսում է այս կարծիքը:

 Ընկերությունը Կոտայքի մարզում հիմնում է Իդեալ տեսակի ընկույզի այգիներ: Եվս մեկ նման այգի այս պահին կա նաև Տավուշի մարզում, որտեղ մշակվում է Պեկան տեսակի ընկույզ և աճեցվում են Սոճու ծառեր, որից այնուհետ կստանան սոճու սերմեր:

 Լինելով կենտրոնական մարզ՝ տեխնիկական խնդիրները Կոտայքում իհարկե անհամեմատ քիչ են, միջավայրը՝ բարենպաստ, սակայն Ռոմանոս Պետրոսյանը կարևորել է այն փաստը, որ չնայած որոշ դժվարություններին՝ ներդրողներն իրենց գործունեությունն են ծավալում նաև սահմանամերձ համայնքներում:

 Այս պահին արդեն Կոտայքի մարզի Եղվարդի տարածաշրջանում մշակվում է 100 հեկտար այգի, որտեղ վերջնական արդյունքում ակնկալվում է ունենալ 50.000 բերքատու ծառ: Եվս 200 հեկտար այգի ընկերությունն ունի Տավուշի մարզում: Կոտայքում տնկիները բերքատվության շրջանին կհասնեն մինչև 2025թ.-ը. դրա ամբողջական սպառումը կապահովվի նաև արտահանման միջոցով:

 Մարզպետն իր լիարժեք աջակցությունն է հայտնել գործարար Աբու Ֆեյսալին՝ վստահեցնելով, որ մարզային իշխանությունները պատրաստակամ են համագործակցության՝ ի շահ մարզերի կայուն և համաչափ զարգացման:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 18:51:28