Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոչ ենք անում մասնակցել ապրիլի 29-ին հայտարարված շաբաթօրյակին

Կոչ ենք անում մասնակցել ապրիլի 29-ին հայտարարված շաբաթօրյակին 28.04.2023

Սիրելի՛ հայրենակիցներ, կոտայքցիներ, 2023 թվականի ապրիլի 29-ը հայտարարվել է համապետական շաբաթօրյակի օր։ Կոչ ենք անում ակտիվորեն մասնակցել մեր երկրի, մեր մարզի, քաղաքի, բակի, փողոցի սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքներին: Միասին մաքրե՛նք ու մաքուր պահե՛նք մեր երկիրը։ #Համապետական_շաբաթօրյակ  

Համապետական շաբաթօրյակի աշխատանքները տեղում դիտարկելու նպատակով համայնքներում նշանակվել են համակարգողներ

Համապետական շաբաթօրյակի աշխատանքները տեղում դիտարկելու նպատակով համայնքներում նշանակվել են համակարգողներ 28.04.2023

Ապրիլի 29-ը հայտարարված է համապետական շաբաթօրյակի օր:  Շաբաթօրյակը ՀՀ Կոտայքի մարզում հավուր պատշաճի կազմակերպելու և իրականացնելու նպատակով մարզպետ Ահարոն Սահակյանի հանձնարարությամբ մարզի համայնքներում նշանակվել են համակարգողներ մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ:  Շաբաթօրյակին մասնակցելու են մարզի բոլոր համայնքներն իրենց բնակավայրերով, մարզային ենթակայության ուսումնական և առողջապահական, համայնքային ենթակայության կազմակերպությունները, մասնավոր...

Հայտարարություն

Հայտարարություն 27.04.2023

 2023 թվականի մայիսի 5-ին՝ ժամը 12.00-ին, ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմում տեղի կունենա «Հրազդան անտառտնտեսություն» մասնաճյուղի 2023-2032թթ. կառավարման պլանի հիմնադրույթային փաստաթղթի նախագծի` շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի և դրա փորձաքննական գործընթացի վերաբերյալ հանրային քննարկում /երկրորդ հանրային քննարկում/, որին ներկա կլինեն ներկայացուցիչներ ազդակիր խոշորացված համայնքներից՝ Հրազդանից, Ծաղկաձորից, Նաիրիից, Նոր Հաճընից, Չարենցավանից, Ջրվեժից,...

Ապրիլի 29-ը՝ համապետական շաբաթօրյակի օր

Ապրիլի 29-ը՝ համապետական շաբաթօրյակի օր 26.04.2023

 2023 թվականի ապրիլի 29-ը հայտարարվել է համապետական շաբաթօրյակի օր։ ՀՀ Կոտայքի մարզի բոլոր քաղաքացիներին կոչ ենք անում ակտիվորեն մասնակցել շաբաթօրյակին: Միասին մաքրե՛նք ու մաքուր պահե՛նք մեր երկիրն ու մեր մարզը: 

Ապրիլի 24-ը՝ ոգեկոչման օր

Ապրիլի 24-ը՝ ոգեկոչման օր 24.04.2023

   Սիրելի հայրենակիցներ, ապրիլի 24-ը մեր օրացույցում շարունակում է մնալ հիշատակի, պայքարի, պահանջի օր։  Այսօր ոգեկոչում ենք մեկ դար առաջ Օսմանյան կայսրության կողմից ծրագրած և իրականացրած Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը, գլուխ խոնարհում 1,5 մլն. զոհերի հիշատակի առաջ։  Երբեք չմոռանալով այն, ինչ տեղի ունեցավ 20-րդ դարասկզբին' մենք պատմության դասերը պետք է դարձնենք ուղեցույց և կառուցենք ավելի հզոր, ամուր, առաջադեմ ու զարգացած պետություն'...

Սամբոյի Եվրոպայի առաջնությունում արծաթե մեդալի արժանացած Վարսիկ Գրիգորյանը Գառնի համայնքից է

Սամբոյի Եվրոպայի առաջնությունում արծաթե մեդալի արժանացած Վարսիկ Գրիգորյանը Գառնի համայնքից է 22.04.2023

 Ապրիլի 20-ին Իսրայելի Հայֆա քաղաքում անցկացվող Սամբոյի Եվրոպայի առաջնությունում կանանց 54 կգ քաշային կարգում հանդես եկած և պատվավոր 2-րդ տեղը զբաղեցրած ու արծաթե մեդալի արժանացած Վարսիկ Գրիգորյանը ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայնքից է։  Շնորհավորում ենք մեր երիտասարդ մարզուհուն և մաղթում նորանոր վերելքներ ու հաղթանակներ: 

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-25 12:02:36