Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Նոր Գեղիում տեղի կունենա «Հայրենիքի գույներով» խորագիրը կրող փառատոն

Նոր Գեղիում տեղի կունենա «Հայրենիքի գույներով» խորագիրը կրող փառատոն 13.01.2023

Տարին մեկնարկում ենք մշակութային միջոցառմամբ  Հունվարի 21-ին' ժամը 13.00-ին, Կոտայքի մարզի Նոր Գեղիի արվեստի դպրոցում տեղի է ունենալու Հայոց բանակի օրվան նվիրված' «Հայրենիքի գույներով» խորագիրը կրող «Գեղանկարչության մարզային երիտասարդական ցուցահանդես» փառատոնը, որտեղ մարզի լավագույն գեղանկարիչներից կներկայացնեն իրենց արվեստի գույները: Բոլոր արվեստասերներին հրավիրում ենք մասնակիցը դառնալու մշակութային գեղեցիկ տոնին: Ցուցահանդեսը բաց է լինելու մինչև...

2022 թվականի 11 ամիսների կտրվածքով վճարովի բժշկական ծառայություններից գոյացած դրամական մուտքերի աճ է գրանցվել՝ շուրջ 6,8 %

2022 թվականի 11 ամիսների կտրվածքով վճարովի բժշկական ծառայություններից գոյացած դրամական մուտքերի աճ է գրանցվել՝ շուրջ 6,8 % 12.01.2023

 2022 թվականի  11  ամիսների ընթացքում  մարզի բժշկական  հաստատություններում վճարովի ծառայությունների ցուցանիշի աճ է գրանցվել:  Նշված  ժամանակահատվածում  վճարովի ծառայություններից  գոյացած  գումարը կազմել է շուրջ 723 մլն. 180 հազ. դրամ, 2021 թվականի նույն ժամանակահատվածի՝ 676 մլն.662 հազ. դրամի համեմատությամբ: Աճը 6.8 % է:  Սա արդյունք է բժշկական ծառայությունների ծավալի ընդլայնմանբ, ինչպես նաև մատուցվող ծառայությունների...

Հայտարարություն

Հայտարարություն 12.01.2023

«Ես Կարող եմ» երիտասարդ գաղափարների համաֆինանսավորման նախագիծը վերադառնում է Ունե՞ս հետաքրքիր սիրելի զբաղմունք, հոբբի, հմտություն, տիրապետո՞ւմ ես որևէ արհեստի կամ արվեստի, որը կարելի է կիրառել բիզնեսում, վերածել եկամտի աղբյուրի, պատրա՞ստ ես սովորել, ներդնել ժամանակ և ռեսուրսներ՝ երազանքին հասնելու համար, կիսվիր՛ մեզ հետ քո մտքերով, պատմի՛ր քո մասին։ Մենք պատրաստ ենք լսել քեզ, վարակվել քո գաղափարներով, մշակել դրանք, վերածել բիզնես նախագծերի և ի վերջո համաֆինանսավորել դրանք։...

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի շնորհավորական ուղերձը ձմեռային զորակոչի մեկնարկի կապակցությամբ

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի շնորհավորական ուղերձը ձմեռային զորակոչի մեկնարկի կապակցությամբ 10.01.2023

Մեկնարկել է հերթական ձմեռային զորակոչը: Սիրելի՛ նորակոչիկներ, արդեն ձեր հերթն է միանալու հայրենիքի ու պետական սահմանների պաշտպանության սուրբ գործին: Դժվար ժամանակներ ենք ապրում, և այս պահին բոլորիս մոտ մեկ կարևոր գիտակցում պիտի լինի՝ հայրենիքը ՄԵՐՆ Է, հայրենիքը ՄԵԿՆ Է, ու յուրաքանչյուրս մեր տեղում պետք է անձնվիրաբար, նվիրումով, պատվով ծառայենք նրան: Տղե՛րք, ի սրտե մաղթում եմ, որ ծառայությանը վերաբերվեք որպես սուրբ գործի. եղեք զգոն, երբեք չկորցնեք աչալրջությունը, սիրեք և գնահատեք...

«Մեր ժամանակների հերոսը» մրցանակի են արժանացել Կոտայքը ներկայացնող Գևորգ Վարդանյանը և Էլիզա Ստեփանյանը

«Մեր ժամանակների հերոսը» մրցանակի են արժանացել Կոտայքը ներկայացնող Գևորգ Վարդանյանը և Էլիզա Ստեփանյանը 10.01.2023

 Դեկտեմբերի 28-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած «Մեր ժամանակների հերոսը» ամենամյա մրցանակաբաշխությանը մրցանակի են արժանացել նաև Կոտայքի մարզը ներկայացնող Գևորգ Վարդանյանը և Էլիզա Ստեփանյանը, ովքեր Աբովյան քաղաքից են և Աբովյանում հիմնել են «Արտիստ» թատերական ստուդիան:  Ստուդիան գործում է շուրջ 10 տարի՝ բազմաթիվ երեխաների մոտ բացահայտելով տաղանդ և արթնացնելով սեր արվեստի նկատմամբ: Այսօր էլ նրանք շարունակում են աշխատել և...

Կոտայքի մարզպետն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն

Կոտայքի մարզպետն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն 09.01.2023

Մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների և պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն անցկացրել է այս տարվա առաջին աշխատանքային խորհրդակցությունը: Օրակարգում կառավարության 2023 թվականի սուբվենցիոն ծրագրային հայտերի կազմման և ներկայացման գործընթացն է և դրան առնչվող հարցերը: Այս պահին 54 ծրագրային հայտեր են ստացվել, որոնցից 40-ի նախնական փաթեթներն ուղարկված են, մյուս 14-ը տարբեր փուլերում են գտնվում: Քննարկվել են 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերի, ինչպես...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-25 12:02:36