Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Առաջնահերթությունները քննարկված են, հանձնարարականները տրված

04.03.2024

 Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն գործակարգավարական խորհրդակցություն է անցկացրել Կոտայքի մարզպետի աշխատակազմի բոլոր ստորաբաժանումների ղեկավարների և պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ:

 Խորհրդակցության ընթացքում նախ ամփոփվել են նախորդ շաբաթ տրված հանձնարարականները և քննարկվել առաջիկա անելիքներն ու առաջնահերթությունները:

 Օրակարգում՝

  • Կառավարության 2024 թվականի սուբվենցիոն ծրագրային հայտերի հաստատման գործընթացն է և, ըստ այդմ, մեր անելիքները: Հայտերն ամբողջական փաթեթով ներկայացված են ՏԿԵՆ և ներկայում միջգերատեսչական հանձնաժողովների կողմից քննարկման փուլերում են գտնվում:
  • Անդրադարձ է կատարվել կրթության ոլորտին, մասնավորապես, պետական աջակցությամբ դպրոցաշինության ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: Մարզի ղեկավարը հանձնարարել է խնդրահարույց դպրոցների մասով տեղեկատվություն հավաքագրել՝ լուծման տարբերակներ գտնելու և քննարկելու նպատակով:
  • Առողջապահության ոլորտում ևս անելիքներ կան: Մարզպետի հանձնարարությամբ քննարկում կլինի մարզի խոշոր բժշկական կենտրոնների ղեկավարների հետ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել ենք նաև այլ հարցեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:56:22