Նորություններ
Լրահոս
Իրազեկման հարթակը մեր քաղաքացիներին կօգնի գտնել պետական աջակցության ծրագրերը 18.07.2023
Գործարկվել է պետական աջակցության ծրագրերի իրազեկման հարթակը Պետական աջակցության ծրագրերի վերաբերյալ քաղաքացիների շրջանում տեղեկացվածության բարձրացման և շահառուների թվի մեծացման նպատակով Վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը գործարկել է Պետական աջակցության ծրագրերի իրազեկման հարթակը։ Այն հասանելի է https://irazekum.am/ հասցեով, ինչպես նաև Irazekum / State programs անվամբ հեռախոսային հավելվածի տեսքով, որը հնարավոր է ներբեռնել Google Play և App Store...
Քննարկվել է «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի» ներկա փուլը 18.07.2023
Կոտայքի մարզպետի աշխատակազմում տեղի է ունեցել տեղեկատվական հանդիպում-քննարկում «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի» խորհրդատվական ընկերության ներկայացուցիչների, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կապիտալ ծախսերի և թափոնների կառավարման վարչության պետ Նարինե Ավետյանի, «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ տնօրեն Սերգեյ Համբարձումյանի, Կոտայքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի...
«Վարդավառ» փառատոնը կայացավ 17.07.2023
Կոտայքի մարզի Գառնի համայնքում կայացել է «Վարդավառ» փառատոնը, որը համախմբել էր Հայաստանի և արտերկրի հազարավոր հյուրերի։ Փառատոնն այս տարի ընդգրկվել է ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակութային միջոցառումների տարեկան ծրագրում: Արդեն 10-րդ տարին է, որ Երիտասարդական ակումբների դաշնության նախաձեռնությամբ Գառնիում նշվում է Վարդավառ փառատոնը և այս տարի ևս ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմի ու Երիտասարդական ակումբների դաշնության...
ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի և Արագածոտնի մարզի Եղիպատրուշ բնակավայրի ու Ծաղկեվանքի հարակից տարածքներում 2023 թվականի հուլիսի 14-16-ը ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից նախատեսվում է իրականացնել ծղրիդների դեմ ավիացիոն քիմիական պայքարի միջոցառումներ։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը խորհուրդ է տալիս ազգաբնակչությանը մեղվափեթակները նշված տարածքներից տեղափոխել առնվազն 3-5 կմ հեռավորության վրա, խուսափել առաջիկա 20 օրվա ընթացքում սնկերի, բույսերի, հատապտուղների հավաքից և...
Կոտայքի մարզը պատրաստվում է Վարդավառին 14.07.2023
ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմը Հայաստանի ամենամեծ երիտասարդական կառույցի՝ Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) հետ միասին հրավիրում են Գառնի համայնքում մասնակցելու ամենաջրառատ և ազգային տոներից մեկին՝ Վարդավառին։ Տոնական միջոցառման շրջանակներում Գեղարդավանքում տեղի է ունենալու օրհնության կարգ, իսկ Գառնի պատմամշակութային արգելոց-թանգարանի (Գառնի տաճար) տարածքում իրականացվելու են մշակութային միջոցառումներ՝ ազգային խաղեր, երգ ու պար, թատերական...
Հայտարարություն 12.07.2023
Համաձայն «Մթնոլորտային օդի պաշտպանության մասին» ՀՀ օրենքի, բուսածածկ, խոտածածկ տարածքներն այրել չի թույլատրվում, ուստի հատկապես մարզի գյուղաբնակ քաղաքացիներին հորդորում ենք ավելի զգոն և ուշադիր լինել և խոտհարքի ընթացքում այրում չկատարել: ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչություն: