Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

«Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագիրն ամփոփվել է Կոտայքի մարզպետի աշխատակազմում

01.03.2024

 «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» /CLASS/ ծրագրի փակման շրջանակում Մանկական զարգացման հիմնադրամի կողմից Կոտայքի մարզպետի աշխատակազմում կազմակերպվել էր միջոցառում Կոտայքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության մասնագետների, Կոտայքի մարզի համայնքապետարանների սոցիալական աշխատողների, մարզի միասնական սոցիալական ծառայությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների
մասնակցությամբ:

 Ծրագիրը մեկնարկել է 2017 թվականին և ուղղված էր հզորացնելու սոցիալական պաշտպանության համակարգը Հայաստանում՝ արդյունավետ համայնքային սոցիալական աշխատանքի միջոցով և բարելավելու առավել խոցելի երեխաների և նրանց ընտանիքների կյանքը:

 Միջոցառման նպատակն էր ներկայացնել մարզում իրականացված աշխատանքները, արդյունքները, ինչպես նաև քննարկել ծրագրի ավարտից հետո ստացված արդյունքների կայունության պահպանման հնարավորությունները մարզում։

 Ավարտին համայնքի ղեկավարներին և սոցիալական աշխատողներին տրվել են շնորհակալագրեր՝ «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» /CLASS/ ծրագրի շրջանակներում երկարատև և արդյունավետ համագործակցության համար։
«Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» /CLASS/ ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից (ԱՄՆ ՄԶԳ) և իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի, Մանկական զարգացման հիմնադրամի, Կանանց աջակցման կենտրոնի և «ԱՌՆԱՊ» հիմնադրամի կողմից:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:56:22