Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետի տեղակալ Հայկ Մկրտչյանը ներկա է գտնվել Կոտայքի մարզի Բուժական բնակավայրի Գեղամ Ղարիբյանի անվան միջնակարգ դպրոցում տեղադրված արևային կայանի հանդիսավոր բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում Լիտվայի նորանշանակ դեսպան Անդրիուս Պուլոկասը, Լիտվայի արևային էներգիայի ասոցիացիայի նախագահ Վիտաս Մաչիուլիսը, «Solet Technics» ընկերության վաճառքի տնօրեն Թոմաս Ռիդիկասը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախարարի խորհրդական Արամ...
Կոտայքի մարզպետի գլխավորությամբ անցկացվել է զորակոչային հանձնաժողովի նիստ 28.07.2023
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը հուլիսի 28-ին անցկացրել է մարզային զորակոչային հանձնաժողովի նիստ, որին ներկա էին ՀՀ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, փոխգնդապետ Ռուբեն Դավթյանը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Կոտայքի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար Արմեն Հարությունյանը, աշխատակազմիս տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Հարություն Ալեքսանյանը, վարչության մասնագետներ: Օրակարգի առաջին...
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը շնորհավորել է Հրազդան քաղաքի հիմնադրման 64-ամյակի կապակցությամբ 27.07.2023
Սիրելի հրազդանցիներ, Շնորհավորում եմ մարզկենտրոն Հրազդանի հիմնադրման 64-ամյակի կապակցությամբ: Հրազդանն այսօր իր բոլոր բնակավայրերով անցնում է կայուն և համաչափ զարգացման ճանապարհով՝ օրեցօր դառնալով ավելի բարեկարգ, մաքուր և օրինակելի քաղաք: Մարզկենտրոնում իրականացվող աշխատանքներն ու փոփոխություններն ակնառու են: Մաղթում եմ, որ հրազդանցին իր առաջադեմ ու գեղեցիկ քաղաքով հպարտանալու բազում առիթներ ունենա: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ:...
Մեղրաձորն ունի ամբուլատորիայի հիմնանորոգված մասնաշենք 26.07.2023
Կոտայքի մարզպետի տեղակալ Հայկ Մկրտչյանը ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի, Ծաղկաձոր խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Գարիկ Գևորգյանի հետ մասնակցել է ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի շրջանակներում տեղի ունեցած Մեղրաձորի ամբուլատորիայի հիմնանորոգված մասնաշենքի բացման արարողությանը: Ծրագիրն իրագործվել է Կոտայքի մարզպետի աշխատակազմի, ՄԱԶԾ-ի, Ծաղկաձորի քաղաքապետարանի և տեղական...
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը Ռուսաստանի Իրկուտսկ քաղաքում հուլիսի 21-ին Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմում մասնակցել է ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովի և ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի նախագահությամբ անցկացված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 37-րդ նիստին: Ողջույնի խոսքում Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ հայ և ռուս...
Առողջապահական ոլորտը` առաջնահերթություն 20.07.2023
Կոտայքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Անուշ Ղահրամանյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզի առողջապահական հաստատությունների ղեկավարների, ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից քաղաքացիներին տրված հիվանդանոցային բուժման ուղեգրումների հիմնավորումների, անձի ֆունկցիոնալության գնահատման կարգի մասին ՀՀ օրենքի և...