Նորություններ
Լրահոս
Համահայկական խաղերում Կոտայքը հաջողություններ է գրանցել 13.08.2023
Համահայկական 8-րդ ամառային խաղերի շրջանակում օգոստոսի 8-10-ը Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում անցկացված շախմատի մրցումների արդյունքներով Կոտայքի մարզը ներկայացնող հրազդանցի Կարեն Թովմասյանը 171 մասնակիցների պայքարում զբաղեցրել է 3֊րդ մրցանակային տեղը: Աբովյան համայնքից Նարինե Ասլիբեկյանն էլ 66 կին շախմատիստների պայքարում ևս զբաղեցրել է 3֊րդ մրցանակային տեղը։ Մրցումներին մասնակցել են ներկայացուցիչներ Հայաստանի բոլոր քաղաքներից, ինչպես նաև Իրանից, Իսպանիայից,...
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը շնորհավորել է Բյուրեղավան քաղաքի հիմնադրման 78-ամյակի կապակցությամբ 11.08.2023
Սիրելի բյուրեղավանցիներ, շնորհավորում եմ բոլորիդ ձեր քաղաքի հիմնադրման 78-ամյակի կապակցությամբ: Մարզի բոլոր համայնքներում, այդ թվում, Բյուրեղավանում պետական և այլ ծրագրերով իրականացվող բարեփոխումներն ակնառու են և տեսանելի մեր բնակիչների համար: Պետության, մարզի, համայնքի հանդեպ հոգատարությունը պետք է բոլորիս պարտքը լինի: Լիահույս եմ, որ համատեղ ջանքերի արդյունքում Բյուրեղավանն էլ ավելի կզարգանա, և բյուրեղավանցին իր բարեկարգ համայնքով հպարտանալու բազում առիթներ կունենա նաև...
Կոտայքից փախստական 53 շահառու ընտանիքներ ստացան բնակարանի գնման վկայագիր 08.08.2023
Կոտայքի մարզում ևս մեկնարկել է 1988-1992 թթ. Ադրբեջանից բռնագաղթած և ժամանակավոր կացարաններում բնակվող փախստական ընտանիքների համար 2019 թվականից գործող բնակարանային ապահովման ծրագրի հերթական փուլը: ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը Կոտայքի մարզպետի խորհրդական Մհեր Գևորգյանի, Կոտայքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության մասնագետների հետ նախ Աբովյանում, ապա Հրազդանում 53 շահառու ընտանիքների հանձնել են...
ՆԳՆ փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները 08.08.2023
Հանրապետությունում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով մեծացել է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգը: ՆԳՆ փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները: Անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհները կանխարգելելու նպատակով արգելվում է` • վառել խարույկներ չնախատեսված վայրերում: Խիստ անհրաժեշտության դեպքում դա կարելի է անել բաց տարածքներում` շրջապատելով խարույկը, 5 մետրից ոչ պակաս միներալիզացված շերտով, իսկ...
Կոտայքի մարզպետը հաջողություն է մաղթել Համահայկական խաղերի կոտայքցի մասնակիցներին 07.08.2023
Համահայկական 8-րդ ամառային խաղերին Կոտայքը մասնակցում է 364 մարզիկ - մարզուհիներով և պատվիրակության անդամներով: Ողջունելով համահայկական խաղերի բոլոր մասնակիցներին' Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը հաջողություն և հաղթանակ է մաղթել հատկապես Կոտայքը ներկայացնող մեր մասնակիցներին:
ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության նախաձեռնությամբ Նաիրի համայնքի Քասախի արվեստի դպրոցում տեղի է ունեցել Հրաչյա Ղափլանյանի 100-ամյակին նվիրված Կոտայքի մարզային թատերական մրցույթ-փառատոնը: Առաջին օրը մրցութային էր, իսկ 2-րդ օրը տեղի է ունեցել Գալա համերգ և մրցանակաբաշխություն: Գալա-համերգի բացումը վստահված էր Քասախի արվեստի և Զովունիի երաժշտական դպրոցների սաներին։ Փառատոնին մասնակցել են մարզի 7 թատերական խմբեր: Գրան...