Նորություններ
Լրահոս
Համահայկական խաղերում Կոտայքը նվաճել է 1 ոսկե, 3 արծաթե և 4 բրոնզե մեդալ 21.08.2023
Օգոստոսի 19-ին Գառնիում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական ամառային 8-րդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանի, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի մասնակցությամբ տեղի է ունեցել համահայկական 8-րդ ամառային խաղերի հանդիսավոր փակման արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել նաև Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, կառավարական կազմկոմիտեի անդամներ, ՀԽՀԿ ներկայացուցիչներ,...
Կոտայքի մարզում ծնվել է 159 երեխա 17.08.2023
Կոտայքի մարզի ծննդօգնության ծառայություններ իրականացնող բուժհաստատություններում 2023 թվականի հուլիս ամսվա ընթացքում ծնվել է 159 երեխա՝ 84 տղա և 75 աղջիկ: Ծնունդների թիվն ըստ մարզի ծննդատների՝ ✔Չարենցավանի ծննդատուն՝ 26 երեխա ✔Նաիրիի ծննդատուն՝ 9 երեխա ✔Աբովյանի ծննդատուն՝ 66 երեխա ✔Հրազդանի ծննդատուն՝ 58: Շնորհավորում ենք և մաղթում առողջություն մեր բոլոր փոքրիկներին:
Գառնի համայնքում 6 կմ երկարությամբ խմելու ջրի նոր ջրագծեր են անցկացվում 16.08.2023
Կառավարության 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով Գառնի համայնքում մեկնարկել են ջրագծերի անցկացման աշխատանքները: Ծրագրի շրջանակում Գառնի համայնքում անցկացվելու են շուրջ 6 կմ երկարությամբ խմելու ջրի նոր ջրագծեր: Ծրագիրն ընդգրկված է 2023 և 2024 թթ. սուբվենցիոն փաթեթներում՝ ընդհանուր մոտ 106 մլն. դրամ արժողությամբ, որից 60%-ը պետական բյուջեի ներդրման չափն է, 40%-ը ՝ համայնքի ներդրումը:
Համահայկական խաղերում առաջին տեղ ունենք 16.08.2023
Համահայկական 8-րդ ամառային խաղերի լողափնյա վոլեյբոլ մարզաձևում Գառնի համայնքի թիմը եզրափակչում մրցել է Դոնի Նախիջևանի թիմի հետ և 2։1 հաշվով զբաղեցրել 1-ին պատվավոր հորիզոնականը՝ նաճելով չեմպիոնի կոչումը: Շնորհավորում ենք մարզուհիներ Արփինե Բադալյանին և Միլենա Հակոբյանին, ինչպես նաև մարզիչ Անդրանիկ Թադևոսյանին հաղթանակի և Կոտայքի մարզը լավագույնս ներկայացնելու համար:
Հիմնանորոգվել է Աբովյանի մուտքից դեպի Արզնի տանող 1,4 կմ ճանապարհահատված 15.08.2023
Ավարտական փուլում են Աբովյանի մուտքի խաչմերուկից (դիսպանսերի դիմաց) դեպի Արզնի տանող հանրապետական նշանակության ճանապարհի 1.4 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքները: Շինաշխատանքները մեկնարկել են 2022 թվականին: Ֆինանսավորումը՝ ՀՀ պետական բյուջեից։
Գործակարգավարական խորհրդակցության ընթացքում քննարկվել են առաջնային խնդիրներ 14.08.2023
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը գործակարգավարական խորհրդակցություն է անցկացրել աշխատակազմի բոլոր ստորաբաժանումների ղեկավարների և պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ: Այս պահին մարզի համայնքներում կառավարության սուբվենցիոն և պետական տարբեր ծրագրերով ակտիվ ընթանում են շինարարական աշխատանքներ: 2023 թվականին հաստատված 37 սուբվենցիոն ծրագրերի մեծ մասն ընթացքի մեջ են: Պետական բյուջեով մարզում իրականացվում են նաև ճանապարհաշինական մեծածավալ աշխատանքներ: Առաջիկայում...