Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Համայնքային խնդիրները Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի և մարզպետի աշխատակազմի խոշորացույցի ներքո են

29.02.2024

 Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյան / Aharon Sahakyan-ն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Կոտայքի մարզի համայնքների ղեկավարների, ինչպես նաև մարզպետի տեղակալ Հայկ Մկրտչյանի և մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Մհեր Եղիազարյանի մասնակցությամբ:

Օրակարգում՝

  • մարզում գրանցված խոզերի անկման դեպքերն են և այդ ուղղությամբ մեր գործողությունների քննարկումը
  • մարզում բնակվող ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների սոցիալական խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ կառավարության կողմից իրականացվող ծրագրերի քննարկումը
  • ՀՀ կառավարության 2024 թվականի սուբվենցիոն ծրագրային հայտերի հաստատման գործընթացն ու հընթացս հանդիպող խնդիրները:

  Օրակարգի առաջին կետի առնչությամբ մարզպետը մարզի համայնքների ղեկավարներին հորդորել է մինչ Կամարիս բնակավայրում արձանագրված խոզերի անկման պատճառների փորձաքննության ավարտը, սերտորեն համագործակցել ՍԱՏՄ Կոտայքի մարզային կառույցի մասնագետների հետ և անկման դեպքեր արձանագրվելու դեպքում անմիջապես տեղեկացնել լիազոր մարմիններին և Կոտայքի մարզպետի աշխատակազմ:

 Համայնքների ղեկավարների հետ քննարկվել են նաև մարզում բնակվող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց խնդիրները, լսել առաջարկներ:

 Անդրադարձ է կատարվել նաև կառավարության 2024 թվականի սուբվենցիոն ծրագրային հայտերի հաստատման գործընթացին:
Գույքագրվել են ընթացիկ հարցերը, որոնք կքննարկվեն համապատասխան գերատեսչությունների գործընկերների հետ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 12:53:59