Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները Կոտայքի մարզպետի աշխատակազմի ուշադրության կենտրոնում են

01.03.2024

  Կոտայքի մարզպետի աշխատակազմում կայացել է հանդիպում- քննարկում մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության մասնագետների, մարզի համայնքապետարարնների սոցիալական աշխատողների և Լոռու մարզում գործող «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» հաշմանդամություն ունեցող անձանց ՀԿ-ի ու «EREO» անկախ կյանքի ռեսուրս կենտրոնի ներկայացուցիչների հետ:

 Ներկաներին ողջունել է «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ-ի նախագահ Անուշ Ասլանյանը, ով ներկայացրել է կազմակերպության և «EREO» անկախ կյանքի ռեսուրս կենտրոնի գործունեությունը։

 Նույն կազմակերպության անկախ կյանքի ռեսուրս կենտրոնի փոխօգնության համակարգող Ռուբիկ Փարսադանյանը տեղեկատվություն է ներկայացրել «Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց կողմից առաջնորդվող անկախ կյանքի քաղաքականության ջատագովություն» ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքների մասին։

 ՀԿ-ի Շահերի պաշտպանության համակարգող Վահան Սարգսյանն անդրադարձել է «Անձնական օգնականի ծառայության տրամադրման կարգը և պայմանները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշմանը։
Պարզաբանելով նրանում կատարված վերջին փոփոխությունները՝ նա խոսել է դրան վերաբերող հաշմանդամություն ունեցող անձանց արձագանքների մասին:

 Նիստն անցել է քննարկումների, հարց ու պատասխանի անմիջական մթնոլորտում։

 Սոցիալական աշխատողների կողմից հնչել են մի շարք առաջարկություններ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:56:22