Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՄԱՐԶԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ/տեսանյութ/

01.09.2015



Գիտելիքի և դպրության տոնի կապակցությամբ մարզի բոլոր հանրակրթական դպրոցներում կազմակերպվել են հանդիսավոր միջոցառումներ:
Նոր ուսումնական տարվա առաջին օրը ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանն այցելել է Աբովյանի N 5 և Հրազդանի N 12 դպրոցներ:
Սեպտեմբերի 1-ի կապակցությամբ մարզի ղեկավարը շնորհավորել է մանկավարժներին, աշակերտներին ու նրանց ծնողներին, մաղթել, որ ուսումնական ողջ տարվա ընթացքում կրթական համակարգի գործունեությունն ուղեկցվի հաջողություններով և դրական զարգացումներով:
Կոտայքի մարզպետը ծանոթացել է նաև Աբովյանի N 5 հիմնական դպրոցի մասնաշենքերից մեկում ընթացող շինարարական աշխատանքների ընթացքին, զրուցել հիմնանորոգումն իրականացնող կազմակերպության պատասխանատուների հետ:
Կ. Գուլոյանը կրթօջախներում կայացած հանդիպումների ընթացքում նշել է, որ հանրակրթության բնագավառի նկատմամբ ցուցաբերվում է համակողմանի պետական աջակցություն, իսկ ոլորտի ներկայացուցիչներն այդ ամենի արդյունքում պետք է կարողանան ապահովել ուսումնա-դաստիարակչական աշխատանքների պատշաճ կազմակերպումը:
Հավելենք, որ ըստ նախնական տվյալների այս տարի մարզի դպրոցներում առաջին դասարան են հաճախելու ավելի քան 3900 աշակերտներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:38:18