Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԵՆ ՄԱՐԶԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՄԲ ԳՈՐԾՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԸՆԹԱՑՈՂ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ/տեսանյութ/

02.09.2015



Մարզի համայնքներում և մարզային ենթակայությամբ գործող կազմակերպություններում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին տեղում ծանոթացելու նպատակով շարունակվում են ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի աշխատանքային այցելությունները:
Մարզի ղեկավարը եղել է Աբովյանի բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի մասնաշենքում, որտեղ Կ. Գուլոյանին ներկայացվել են հիմնանորոգման գործընթացի հերթական փուլում նախատեսված աշխատանքների ուղղություններն ու մոտեցումները:
Կոտայքի մարզպետը շրջայց է կատարել առողջապահական հաստատության մասնաշենքում, զրուցել բժշկական կենտրոնի և շինարարությունն իրականացնող կազմակերպության պատասխանատուների հետ՝ համապատասխան հանձնարարականներում ընդգծելով որակյալ աշխատանքներ կազմակերպելու կարևորությունները:
Աշխատանքային այցելության ընթացքում Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը բժշկական կենտրոնի ղեկավարության հետ քննարկել է նաև կազմակերպության գործունեության արդիականացմանն ու տեխնիկական հագեցվածությանը վերաբերող հարցեր և նշել, որ պոլիկլինիկայի մասնաշենքի պայմանների բարելավման արդյունքում պետք է ապահովվի ազգաբնակչությանը որակյալ բուժծառայությունների մատուցումը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:56:32