Նորություններ
Լրահոս

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏՈՆԱՎԱՃԱՌ ՀՐԱԶԴԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ/տեսանյութ/ 19.06.2015
Հրազդան քաղաքում ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության նախաձեռնությամբ, պետական բյուջեի ֆինանսավորմամբ, կազմակերպվել է աշխատանքի տոնավաճառ, որին մասնակցել է Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը, մարզպետարանի պաշտոնատար անձինք և մի շարք համայնքների ղեկավարներ: Հիշյալ տոնավաճառի ընթացքում Կ. Գուլոյանը շրջել է տաղավարներով, զրուցել տարբեր ձեռնարկությունների ներկայացուցիչների, ինչպես նաև միջոցառման պատասխանատուների հետ`...

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՀՐԱԶԴԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐ/տեսանյութ/ 18.06.2015
Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանն աշխատանքային այցով եղել է Հրազդանի տարածաշրջանի Ջրառատ, Լեռնանիստ, Քաղսի և Սոլակ համայնքներում: Ջրառատ համայնք կատարած այցելության շրջանակներում մարզի ղեկավարը հանդիպում է ունեցել տեղի դպրոցի մանկավարժների հետ. հանդիպման ընթացքում անդրադարձ կատարել կրթական գործընթացների արդյունավետ կազմակերպման կարևորություններին, ինչպես նաև պատասխանել ուսուցիչների կողմից բարձրացված հարցերին: Կ. Գուլոյանը հանդիպել է նաև Ջրառատի բնակիչներին, վերջիններիս հետ համատեղ...

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ 17.06.2015
Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը Հայ Առաքելական Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի ուղեկցությամբ այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպում ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: Մարզպետ Կ. Գուլոյանն արժանացել է Վեհափառ Հայրապետի օրհնությանն, ինչպես նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսի ու Կոտայքի թեմի առաջնորդի հետ համատեղ քննարկել մարզի հոգևոր գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն...

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ 16.06.2015
Շարունակվում է Կոտայքի մարզպետի կողմից մարզի համայնքներ կատարվող այցելությունների շարքը: Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների և համայնքների ղեկավարների ուղեկցությամբ աշխատանքային այցով եղել է մարզի Աղավնաձոր, Մարմարիկ, Հանքավան, Արտավազ և Մեղրաձոր համայնքներում: Աղավնաձոր համայնք կատարված այցելությունը սկսվել է տեղի միջնակարգ դպրոցի շենքային պայմանների ծանոթությամբ, որին հաջորդել է ուսուցչական կոլեկտիվի...

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԱԲՈՎՅԱՆԻ ՆՈՐԸՆՏԻՐ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ/տեսանյութ/ 12.06.2015
Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը Աբովյան համայնքի ավագանու անդամներին, քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների, ինչպես նաև համայնքային ենթակայության հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներին ներկայացրել է Աբովյանի նորընտիր քաղաքապետ Վահագն Գևորգյանին: Աբովյանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային այս հանդիպման ընթացքում թիվ 28 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից ներկայացվել է Աբովյանի քաղաքում 2015 թվականի հունիսի 7-ին կայացած...

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԱԲՈՎՅԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ/տեսանյութ/ 11.06.2015
ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանն այցելել է Աբովյանի բժշկական կենտրոն: Կոտայքի մարզպետը եղել է առողջապահական հաստատության պոլիկլինիկայի և հիվանդանոցային մասնաշենքերում: Մարզի ղեկավարին ներկայացվել են կենտրոնի գործունեության մանրամասները, բժշկական ծառայությունների մատուցման ընթացակարգերը և ազգաբնակչության բուժսպասարկման գործընթացի կազմակերպման հիմնական ուղղությունները: Կոտայքի մարզպետը շրջել է բժշկական կենտրոնի համապատասխան բաժանմունքներում, զրուցել է...


