Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԳԵՏԱՐԳԵԼ, ԲԱԼԱՀՈՎԻՏ, ՄԱՅԱԿՈՎՍԿԻ ԵՎ ՆՈՐ ԳՅՈՒՂ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ/տեսանյութ/

26.06.2015



Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանն աշխատանքային այցով եղել է մարզի Գետարգել, Բալահովիտ, Մայակովսկի և Նոր գյուղ համայնքներում:
Գետարգել համայնքում Կ. Գուլոյանը ծանոթացել է միջնակարգ դպրոցի շենքային պայմաններին, հանդիպում ունեցել կրթօջախում աշխատող մանկավարժների հետ:
Կոտայքի մարզպետը Բալահովիտ համայնքում եղել է տեղի միջնակարգ դպրոցում և մշակույթի տանը: Այստեղ մարզի ղեկավարին ներկայացվել են համայնքում կրթական և մշակութային գործընթացների կազմակերպման հիմնական ուղղությունները, ինչպես նաև տեղեկություններ են տրամադրվել համայնքի առօրյայի կազմակերպման մանրամասների վերաբերյալ:
Կ. Գուլոյանը հանդիպում է ունեցել նաև Բալահովիտի միջնակարգ դպրոցի մանկավարժների հետ, վերջիններիս հետ համատեղ քննարկել կրթօջախի հիմնախնդիրներին վերաբերող մի շարք հարցեր:
Մարզպետը եղել է նաև Մայակովսկի համայնքում, այցելել է միջնակարգ դպրոց, ծանոթացել կրթօջախի աշխատանքների ընթացքին, զրուցել ուսուցիչների հետ՝ պատասխանելով վերջիններիս կողմից բարձրացվող հարցերին:
Մայակովսկու առողջության առաջնային պահպանման կենտրոնում Կոտայքի մարզպետին ներկայացվել են առողջապահական հաստատության գործունեության և բնակիչներին մատուցվող բուժ.ծառայությունների ուղղությունները:
Այցելության վերջին կանգառը եղել է Նոր գյուղ համայնքը, որտեղ Կ. Գուլոյանը այցելել է միջնակարգ դպրոց, տեղում քննարկել կրթական գործընթացների արդյունավետությանը միտված մի շարք նկատառումներ:
Մարզի ղեկավարը եղել է նաև համայնքի բուժ.ամբուլատորիայում, զրուցել աշխատակիցների հետ, կարևորել բնակիչներին մատուցվող առողջապահական ծառայությունների պատշաճ կազմակերպման հանգամանքը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:32:57