Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ՆՈՒՌՆՈՒՍ, ԱՐԶՆԻ, ՎԵՐԻՆ ՊՏՂՆԻ ԵՎ ՊՏՂՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ/տեսանյութ/

25.06.2015



Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանն այցելել է մարզի Նուռնուս, Արզնի, Վերին Պտղնի և Պտղնի համայնքներ:
Մարզի ղեկավարը նախ եղել է Նուռնուս համայնքի միջնակարգ դպրոցում, զրուցել կրթօջախի մանկավարժների հետ, լսել վերջիններիս կողմից բարձրացվող հարցադրումներն ու նրանց հետ համատեղ քննարկել կրթական գործընթացների արդյունավետությանը միտված մի շարք առաջնահերթություններ:
Կ. Գուլոյանին ներկայացվել են նաև Նուռնուս համայնքի ենթակառուցվածքների գործունեության հիմնական ուղղությունները և համայնքի զարգացման հեռանկարային ծրագրերը:
Մարզպետն այցելել է նաև Արզնի համայնք, եղել է տեղի միջնակարգ դպրոցում և մանկապարտեզում, զրուցել նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատությունների աշխատակիցների հետ, անդրադարձ կատարել համայնքում համակողմանի կրթական միջավայր ձևավորելու անհրաժեշտություններին:
Այնուհետև Կոտայքի մարզպետը ծանոթացել է Արզնիի բժշկական ամբուլատորիայի գործունեության ուղղություններին, զրուցել հաստատության աշխատակիցների հետ՝ կարևորելով համայնքի բնակչության բուժսպասարկումը լիարժեք կազմակերպելու հանգամանքը:
Մարզպետ Կ. Գուլոյանը հանդիպում է ունեցել նաև Վերին Պտղնի համայնքի միջնակարգ դպրոցի մանկավարժների հետ, ապա այցելել նաև համայնքի բժշկական ամբուլատորիա, ծանոթացել հիշյալ հաստատությունների աշխատանքային պայմաններին:
Վերին Պտղնիում մարզի ղեկավարին ներկայացվել են նաև համայնքի զարգացման ծրագրի շրջանակներում նախատեսված և իրականացվող աշխատանքների հիմնական մոտեցումները:
Աշխատանքային այցելությունն ամփովել է Պտղնի համայնքում, որտեղ Կոտայքի մարզպետը ծանոթացել է միջնակարգ դպրոցի գործունեությանն ու շենքային հարմարություններին, զրուցել կրթօջախի աշխատակիցների հետ:
Այստեղ համայնքի ղեկավարի և տեղի բնակիչների հետ միասին քննարկել են նաև Պտղնիում առաջիկայում նախատեսվող զարգացման ծրագրերի գերակա ուղղությունները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:32:57