Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՐԶԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ/տեսանյութ/

19.06.2015



   Մարզի Հրազդանի, Աբովյանի ու Եղվարդի տարածաշրջաններում, համայնքների ղեկավարների մասնակցությամբ, տեղի են ունեցել աշխատանքային խորհրդակցություններ, որոնք վարել է ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը:
   Խորհրդակցությունների օրակարգում ընդգրկված առաջին հարցի շրջանակներում մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Լ. Նահապետյանն անդրադարձ է կատարել մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման ընթացքին՝ վերլուծելով բյուջետային գործընթացի կատարողական ցուցանիշները:
   Այնուհետև մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության տեղական ինքնակառավարման բաժնի պետ Վ. Թովմասյանը ներկայացրել է <<Բաց կառավարման գործընկերություն>> ծրագրի ՀՀ երկրորդ գործողությունների շրջանակներում մարզի համայնքներում իրականացվող աշխատանքների ընթացքը, տեղեկատվություն տրամադրել համայնքներում զինապարտ քաղաքացիների գրանցամատյանների վարման գործընթացի վերաբերյալ:
  Տարածաշրջանային խորհրդակցությունների օրակարգին մաս են կազմել նաև արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասի գնահատման համայնքային հանձնաժողովների աշխատանքների արդյունավետությանը միտված քննարկումները:
    Մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Ա. Սիմոնյանը խորհրդակցությունների ընթացքում ներկայացրել է համայնքներում ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու համար նպաստավոր պայմանների ապահովմանը և հանրապետական ու մարզային սպորտային միջոցառումների իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքներին վերաբերող մի շարք կազմակերպական հարցեր:
  Ամփոփելով տարածքային խորհրդակցությունների աշխատանքները՝ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանն ընդգծել է քննարկված հարցերի կարևորությունը և համայնքների ղեկավարներին առաջարկել քայլեր ձեռնարկել համապատասխան գործընթացները մարզում պատշաճ կերպով իրականացնելու նկատառումներով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:56:22