Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

08.01.2016

          Հարգելի՛ զորակոչիկներ
    Շնորհավորում եմ Ձեզ զորակոչի առիթով ու մաղթում, որ զինվորական ծառայությունն ընթանա միմիայն հաջողություններով և մեր հայրենիքի սահմաններին թևածի հաստատուն խաղաղությունը:
    Բանակի կայացումն ու շարունակական զարգացումը համարվում է Հայաստանի Հանրապետության նորօրյա պատմության ամենամեծ ձեռքբերումը, որը պետք է պահել, պահպանել և կատարելագործել յուրաքանչյուրիդ ոգով ու նվիրվածությամբ:
    Այսօր Դուք պետք է քաջ գիտակցեք, որ պաշտպանելով մեր պետության սահմանները՝ յուրաքանչյուրդ կդառնաք տարածաշրջանի ամենամարտունակ բանակի հզորացման, հետևաբար նաև մեր գալիք հաղթանակների կերտման երաշխավորը:
    Կրկին շնորհավորում եմ և ցանկանում, որ բանակային ծառայության տարիների ընթացքում լինեք խոհեմ, առողջ, պատասխանատու և ամենակարևորը՝ լավագույնս ընկալեք Ձեր նախորդ սերունդների արիության գնով ձեռք բերված անկախության արժեքը:


Հարգանքներով                Կ.ԳՈՒԼՈՅԱՆ
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:38:18