Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՄԱՐԶԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑԵՐ

25.01.2016

        Մարզպետարանի ենթակայությամբ գործող առողջապահական հաստատությունների ղեկավարների մասնակցությամբ մարզպետարանում կայացել է աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը:
        Խորհրդակցության օրակարգում ընդգրկված հարցերի շրջանակներում մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Վ. Ոսկանյանը ներկայացրել է 2015 թվականին մարզի առողջապահության համակարգում իրականացված աշխատանքների հիմնական ուղղություններն ու գրանցված ցուցանիշները, ինչպես նաև նախանշել ոլորտում 2016 թվականին նախատեսվող անելիքներն ու ծրագրային առաջնահերթությունները:
       Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետը տեղեկատվություն է տրամադրել նախորդ տարվա դեկտեմբեր և ընթացիկ տարվա հունվար ամիսների ընթացքում սուր շնչառական վարակով մարզի բուժհաստատություններ դիմած հիվանդների վերաբերյալ, ինչպես նաև անդրադարձ կատարել վերջիններիս բուժման գործընթացի կազմակերպման մանրամասները:
       Առողջապահության ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ կազմակերպված աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև համակարգի տարեկան գործունեության մեկնարկային ընթացակարգերը համակողմանիորեն իրականացնելուն վերաբերող մի շարք հարցեր, որոնց վերաբերյալ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի կողմից տրվել են հստակ հանձնարարականներ:
       Մարզի ղեկավարը կարևորել է առողջապահական ընկերությունների արդյունավետ գործունեության ապահովումը և ըննդգծել, որ 2016 թվականի ընթացքում պետք է իրականացվի առավելագույնը մարզի բնակչությանը պատշաճ և մատչելի բուժսապսարկում տրամադրելու հարցում՝ այս ասպարեզում բացառելով հնարավոր թերացումները:
       Կոտայքի մարզպետը մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետին և բուժհիմնարկների տնօրեններին հանձնարարել է համատեղ քննարկել համապատասխան աշխատանքներին նոր որակ և նոր տրամաբանություն հաղորդելու մեթոդաբանությունները, կատարել անհրաժեշտ վերլուծություններ և քայլեր ձեռնարկել բժշկական հաստատությունների գործունեությունը լիարժեք բարելավելու ուղղությամբ:
    Աշխատանքային խորհրդակցության ընթացքում Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը հանձնարարել է նաև մարզպետարանի համապատասխան վարչությունում ունենալ առանձնացված <<Թեժ-գիծ>> հեռախոսահամար, ապահովել վերջինիս հրապարակայնությունը և մարզի բնակիչների կողմից, առողջապահության ոլորտի վերաբերյալ, բարձրացվող յուրաքանչյուր հարց դարձնել առանձին քննարկման առարկա:
       Ամփոփելով խորհրդակցության աշխատանքները՝ Կոտայքի մարզպետը նշել է, որ առաջիկայում ևս անդրադարձ է կատարվելու բուժհաստատությունների գործունեությանը և խիստ հսկողություն է սահմանվելու տրված հանձնարարականների կատարման ուղղությամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:56:32