Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

26.01.2016

         Մարզպետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների ղեկավարների մասնակցությամբ մարզպետարանում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը:
     Խորհրդակցության օրակարգի շրջանակներում մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Վ. Հունանյանը ներկայացրել է Հրազդանի, Աբովյանի, Չարենացավանի ու Եղվարդի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների կողմից 2015 թվականի ընթացքում կատարծված աշխատանքների մանրամասները, ինչպես նաև տեղեկատվություն տրամադրել ընթացիկ տարվա համար նախատեսված ծրագրերի վերաբերյալ:
     Մարզի 4 ՍԱՏԳ ղեկավարներն իրենց խոսքում անդրադարձ են կատարել կազմակերպությունների գործունեության տարեկան արդյունքներին:
     Կոտայքի մարզպետը խորհրդակցության ընթացքում կարևորել է գործակալությունների կողմից կատարվող աշխատանքերին առավել արդյունվետություն հաղոդելու հանգամանքը և ընդգծել, որ 2016 թվականին պետք է ներդրվեն մարզի բնակչության հետ տարվող աշխատանքի նոր մոտեցումներ:
     Մարզի ղեկավարը սոցիալական ապահովության բաժնին և ՍԱՏԳ ղեկավարներին հանձնարարել է մշակել նոր նախաձեռնություններ՝ գործակալությունների աշխատանքներում դրական տեղաշարժ ապահովելու և ազգաբնակչության սպասարկումը պատշաճ կազմակերպելու ուղղությամբ:
     Ամփոփելով խորհրդակցությունը՝ Կ. Գուլոյանը նշել է, որ սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների կողմից կատարվող աշխատանքը մշտապես լինելու է ուշադրության կենտրոնում, մարզպետարանի սոցիալական ապահովության բաժնում առկա <<Թեժ գիծ>> հեռախոսահամարին կատարաված զանգերի շրջանականերում ծավալվելու են համապատասխան քննարկումներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:38:18