Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԸ ԿԵՉԱՌԻՍԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳԻ

06.01.2016

    Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը, մարզպետարանի պաշտոնատար անձանց և մարզի համայնքների ղեկավարների ուղեկցությամբ, մասնակցել է Սուրբ Ծննդյան տոնի առիթով Կոտայքի թեմի առաջնորդանիստ Կեչառիսի վանական համալիրում տեղի ունեցած Սուրբ Պատարագին:
    Հիսուս Քրիստոսի հրաշափառ Ծննդյան և Հայտնության խորհուրդն ունեցող Սուրբ Պատարագը մատուցվել է ձեռամբ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի:
    Ս. Պատարագի ավարտին կատարվել է Ջնօրհնեքի կարգ, որը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի` Հորդանան գետում Ս. Հովհաննես Մկրտչի ձեռքով մկրտվելը և աշխարհին հայտնվելը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:56:22