Նորություններ
Լրահոս

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՄԱՅԻՍ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԾՆՈՒՆԴՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 01.06.2015
ՀՀ Կոտայքի մարզում մայիս ամսվա ընթացքում գրանցվել է 216 ծնունդ, որից 23-ը Չարենցավանի, 21-ը Նաիրիի, 87-ը Աբովյանի և 85-ը Հրազդանի ծննդատներում:

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 28.05.2015
Ջերմորեն շնորհավորում եմ Հանրապետության տոնի կապակցությամբ և տոնական բարեմաղթանքներին զուգահեռ փաստում այս նշանակալի օրվա առանցքային կարևորությունը մեր ժողովրդի հերոսական պատմության էջերում: Մայիսի 28-ը համարվում է հայոց տոնացույցի այն բացառիկ օրերից մեկը, երբ միախառնվում են հայրենասիրության, հայրենապաշտության, հայրենի պետականության հանդեպ ուրույն նվիրումի բոլոր զգացողությունները և դարձյալ խորհրդանշում մեր ազգային յուրահատկությունները: Մայիսյան...

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/տեսանյութ/ 25.05.2015
Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը մարզպետարանի պաշտոնատար անձանց և մարզի քաղաքային համայնքների ղեկավարների ուղեկցությամբ այցելել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Կոտայքի մարզպետը հանդիպումներ է ունեցել տեղում իրականացվող ուսումնավարժությանը մարզի տարբեր համայնքներից մասնակցող անձանց, ինչպես նաև մի շարք զորամասերի հրամանատարների հետ: Հիշյալ հանդիպումների ընթացքում Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանին ներկայացվել են ուսումնավարժության կազմակերպական...

ՀՈՒՇԱԿՈԹՈՂԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԲՋՆԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ/տեսանյութ/ 23.05.2015
Կոտայքի մարզի Բջնի համայնքում կայացած հանդիսավոր միջոցառման շրջանակներում բացվել է Արցախյան ազատամարտում և Հայրենական մեծ պատերազմում զոհված մարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթող: Բջնիում կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը ներկա են եղել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյան, ԵԿՄ-ի, «Ղարաբաղյան պատերազմի վետերաններեր» ՀԿ ներկայացուցիչներ, բարձրաստիճան այլ հյուրեր: Կոտայքի...

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ «ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳ» ԵՎ «ՎԵՐՋԻՆ ԴԱՍ» ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 22.05.2015
Սիրելի՛ շրջանավարտներ Ջերմորեն շնորհավորում եմ դպրոցական ուսումնառության ողջ գործընթացում առանցքային կարևորություն ունեցող «Վերջին զանգ» և «Վերջին դաս» հանդիսությունների կապակցությամբ: Թո՛ղ որ, այս հիասքանչ օրն իրավամբ դառնա Ձեր կենսագրության ամենահիշարժան և ամենախորհրդավոր էջերից մեկը: Խորհրդանշական զանգի տոնական ղողանջները միաժամանակ ավետում են Ձեր հասունության սկիզբն ու նոր...

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է <<ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳ>> ՀԱՆԴԻՍՈՒԹՅԱՆԸ/տեսանյութ/ 22.05.2015
ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը Աբովյանի N 6 ավագ դպրոցում մասնակցել է <<Վերջին զանգ>> հանդիսությանը: Հիշյալ կրթօջախի մանկավարժների, շրջանավարատների ծնողների և հարազատների հետ միասին Կոտայքի մարզպետը դիտել է դպրոցական ուսումնառության ավարտն ազադարարող խորհրդանշական միջոցառումը, շնորհավորել տոնական օրվա կապակցությամբ: Կազմակերպված դպրոցական հանդիսության ընթացքում ավագ դպրոցն ավարտող շրջանավարտները գեղարվեստական համարների տեսքով անդրադարձ են...