Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 5-ՐԴ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ/տեսանյութ/

18.09.2015



  Հայաստանի Հանրապետության անկախության 24-րդ տարեդարձի կապակցությամբ Կոտայքի մարզպետարանի և <<Հայոց Արծիվներ>> հայրենասիրական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ՀՀ Զինված ուժերի 5-րդ բանակային զորամիավորումում կազմակերպվել է տոնական հանդիսավոր միջոցառում:
     Հայրենասիրական միջոցառումը սկսելուց առաջ հայտարարվել է լռության րոպե ՝ հայոց ցեղասպանության զոհերի և հայրենինքի ծառայության համար մարտիրոսված հայոց զինվորականների հիշատակը հարգելու համար, այնուհետև զորամիավորման հոգեևոր սապսավորի օրհնության խոսքով մեկնարկել է տոնական արարողությունը:
      Միջոցառմանը մասնակցել և ներկաներին ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի ողջույնի և շնորհավորանքի ուղերձն է փոխանցել Կոտայքի մարզպետի տեղակալ Կ. Մարգարյանը:
     ՀՀ անկախության տոնի առիթով շնորհավորանքի խոսքեր են հղել նաև <<Հայոց Արծիվներ>> հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ Խ. Ասրյանը, 5-րդ բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանը և այլ զինվորականներ:
     Խ. Ասրյանը <<Լեռնահայաստանի Արծիվ>> ոսկյա հուշամեդալով պարգևատրել է ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանին և ազգային բանակի սպաներին:
Միջոցառման շրջանակներում տեղի է ունեցել նաև <<Խորհրդանշական արծիվ>> հուշանվերների հանձնման արարողություն:
    Տոնական նվերներ են հանձնվել նաև բանակային զորամիավորման տարբեր զորամասերի զինծառայողներին:
  ՀՀ Զինված ուժերի 5-րդ բանակային զորամիավորման զորամասերում կազմակերպված ռազմահայրենասիրական միջոցառման ընթացքում Խ. Ասրյանը երախտագիտության խոսքեր է հղել ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանին և Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանին՝ ռազմահայրենասիրական այս միջոցառմանը լավագույնս աջակցելու համար:
     Տոնական շքերթից հետո կազմակերպվել է համերգային ծրագիր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-25 12:02:36