Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

19.09.2015

  Ջերմ բարեմաղթանքներով շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ:
     Սիրելի հայրենակիցնե՛ր,
  Անկախությունը մեր ազգի դարավոր բաղձանքն է, որն արդեն իսկ 24 տարվա պատմություն անգնահատելի ձեռքբերում է:
  Վստահ եմ, որ յուրաքանչյուրս քաջ գիտակցում ենք այս տոնի արժեքն ու կարևորությունը և այդ վեհ տրամաբանությամբ էլ պետք է կարողանանք ամուր, անխախտ ու հաստատուն պահել հայրենի պետականությունը ու մեր սահմանների անսասանությունը:
  Սեպտեմբրի 21-ի կապակցությամբ հնչող շնորհավորանքների հետ մեկտեղ հաջողություններ պետք է մաղթենք մեր հայրենիքի շարունակական զարգացման և առավել հզորացման բոլոր գործընթացներին ու ցանկանանք, որ այսուհետ ևս իրականություն դառնան համայն հայության բոլոր երազանքները:
 Հայաստանի Հանրապետության նորօրյա պատմության ամենակարևոր իրադարձության՝ Անկախության տոնի առիթով կրկին շնորհավորում եմ և ցանկանում ամենայն բարիք:

      Հարգանքներով


                                                                                                                                 Կ.ԳՈՒԼՈՅԱՆ

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:56:22