Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ/տեսանյութ/

17.09.2015



   Մարզպետարանում, համայնքների ղեկավարների մասնակցությամբ, տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը:
   Աշխատանքային խորհրդակցության օրակարգում ընդգրկված են եղել մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշներին վերաբերող մի շարք հարցեր:
 Մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Լ. Նահապետյանի կողմից տեղեկատվություն է ներկայացվել 2015 թվականի սեպտեմբերի դրությամբ մարզի համայնքների կողմից տեղական բյուջեների կատարման ընթացքի վերաբերյալ:
  Խորհրդակցության ընթացքում, ըստ համայնքների և ըստ հարկատեսակների, հանգամանորեն քննարկվել են բյուջետային գործընթացի մանրամասները և հարկերի հավաքագրման ցուցանիշներում դրական տեղաշարժեր ապահովելու մոտեցումները:
  Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի կողմից մարզի համայնքների ղեկավարներին առաջարկվել է գործնական քայլեր ձեռնարկել համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման աշխատանքների պատշաճ կազմակերպման ուղղությամբ:
  Մարզի ղեկավարը մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչությանը հանձնարարել է պարբերաբար վերլուծել համայնքային բյուջեների հետ տարվող աշխատանքները և ներկայացնել տեղեկատվություն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 13:16:00