Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ/տեսանյութ/

21.09.2015



   Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ Կոտայքի մարզի քաղաքային ու գյուղական համայնքերում կազմակերպվել են տոնական բազմաժանր հանդիսություններ:
   Անկախության տոնի առիթով կազմակերպված միջոցառումներին մասնակցել և համայնքների բնակիչներին շնորհավորել են ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը, մարզպետարանի պաշտոնատար անձինք և համայնքների ղեկավարները:
   Սեպտեմբերի 21-ի առիթով կազմակերպված գլխավոր միջոցառումը կայացել է մարզկենտրոն Հրազդանում:
 Մարզային հիմնական միջոցառմանը նախորդել է մարզի երիտասարդ ստեղծագործողների՝ <<Անկախության գույներով>> խորագիրը կրող գեղանկարչական աշխատանքների բացօթյա ցուցահանդեսը:
   ՀՀ օրհներգի հնչյունների ներքո մեկնարկած տոնական համերգին մասնակցել են Կոտայքի մարզի լավագույն անհատ կատարողներն ու պարային համույթները, ինչպես նաև Հրազդանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մշակութային հաստատությունների սաները:
   Տոնական համերգի շրջանակներում հնչել են օրվա խորհրդին բնորոշ ազգային ու հայրենասիրական կատարումներ: 
  Հավելենք, որ Հայաստանի Հանրապետության Անկախության 24-րդ տարեդարձի շրջանակներում մարզի հանրակրթական դպրոցներում, տարբեր մարզա-մշակութային հաստատություններում ևս իրականացվել են տոնական նախաձեռնություններ:
  Անկախության օրը, հանդիսավոր պայմաններում, մարզում մեկնարկել են նաև նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդների ռազմա-մարզական խաղերը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:56:32