Նորություններ
Լրահոս

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ <<ԱՐՄՊՐՈԴԷՔՍՊՈ>> ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ԵՎ <<ՀԱՅԱԳՐՈՖՈՐՈՒՄ>> ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԲԱՑՈՒՄԸ 16.10.2015
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում մասնակցել է «ԱրմՊրոդԷքսպո» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի և «Հայագրոֆորում» համաժողովի բացմանը: Հավելենք, որ հիշյալ նախաձեռնությունները կազմակերպվել են ՀՀ Գյուղատնտեսության աշխատողի օրվան ընդառաջ: 2011 թ. սկսած ՀՀ կառավարության որոշմամբ հոկտեմբերի երրորդ կիրակին Հայաստանում նշվում է որպես Գյուղատնտեսության աշխատողի...

ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԸ ՆՇԵԼ Է ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 52-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԸ/տեսանյութ/ 10.10.2015
ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը մասնակցել է Աբովյան քաղաքի հիմնադրման 52-ամյա հոբելյանի առիթով կազմակերպված տոնական հանդիսությանը: Քաղաքի տոնի առիթով կազմակերպված միջոցառմանը ներկա են եղել ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Գ. Ծառուկյանը, Հայ Առաքելական եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, Կոտայքի մարզի քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարներ, հյուրեր հանրապետության տարբեր վայրերից: ՀՀ օրհներգի հնչյունների ներքո և Հայ...

ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏՆ ԱԶԱՏՎԵԼ Է ԶԲԱՂԵՑՐԱԾ ՊԱՇՏՈՆԻՑ 08.10.2015
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի 08.10.2015թ. N 130-Ա կարգադրությամբ մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Արշավիր Խաչատրյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ իր անձնական դիմումի համաձայն:

ՄԱՐԶԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏՈՒՄ/տեսանյութ/ 07.10.2015
Մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի է ունեցել մարզի խորհրդի հերթական նիստը, որը վարել է ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը: Մարզխորհրդի նիստի օրակարգում ընդգրկվծա առաջին հարցի շրջանակներում Հրազդանի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Հ. Խաչատրյանը պարզաբանումներ է ներկայացրել սեզոնային զբաղվածության խթանման միջոցով մարզի գյուղացիական տնտեսություններին աջակցության ծրագրի վերաբերյալ՝ մանրամասնելով ՀՀ Կառավարության կողմից իրականացվող այս նախաձեռնության հիմնական...

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁՆ ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 05.10.2015
Հարգարժա՛ն մանկավարժներ Շնորհավորում եմ բոլորիդ Ուսուցչի օրվա կապակցությամբ և ցանկանում, որ Ձեր պատվաբեր գործունեությունը մշտապես ուղեկցվի հաջողություններով ու ձեռքբերումներով: Մեր ժողովուրդը մշտապես անթաքույց հարգանք ու պատկառանք է ցուցաբերել ուսուցչի հանդեպ՝ այդ ամենին համադրելով ընդգծված երախտագիտության և ակնածանքի ուրույն զգացողություններ: Այսօր հպարտորեն ենք փաստում նաև այն հանգամանքը, որ հայ ուսուցիչն անուրանալի ավանդ է ունեցել մեր պատմական հաղթանակների կերտման...

ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ/տեսանյութ/ 05.10.2015
ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի նախաձեռնությամբ Ուսուցչի օրվա կապակցությամբ մարզպետարանում կայացել է հանդիսավոր ընդունելություն: ՀՀ օրհներգի հնչյունների ներքո մեկնարկած ընդունելության շրջանակներում Կոտայքի մարզպետը շնորհավորել է մանկավարժներին՝ ընդգծելով նրանց նշանակալի առաքելության ինքնատիպ դրսևորումները: Կոտայքի մարզպետը վստահեցրել է, որ կրթության համակարգը մշտապես լինելու է մարզպետարանի կողմից իրականացվող գործընթացների առանցքում և բոլոր մանկավարժներն արժանանալու են ընդգծված...


