Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՄԱՐԶԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏՈՒՄ/տեսանյութ/

07.10.2015



   Մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի է ունեցել մարզի խորհրդի հերթական նիստը, որը վարել է ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը:
  Մարզխորհրդի նիստի օրակարգում ընդգրկվծա առաջին հարցի շրջանակներում Հրազդանի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Հ. Խաչատրյանը պարզաբանումներ է ներկայացրել սեզոնային զբաղվածության խթանման միջոցով մարզի գյուղացիական տնտեսություններին աջակցության ծրագրի վերաբերյալ՝ մանրամասնելով ՀՀ Կառավարության կողմից իրականացվող այս նախաձեռնության հիմնական ուղղություններն ու մոտեցումները:
 Այնուհետև մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Լ. Նահապետյանը տեղեկատվություն է տրամադրել մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքների վերաբերյալ՝ վերլուծելով ինը ամիսների ընթացքում արձանագրված ցուցանիշները:
  Մարզում առկա բնապահպանական հիմնախնդիրներին և առաջիկա անելիքներին է անդրադարձել մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի տեղակալ Կ. Թումոյանը՝ ներկայացնելով ոլորտում իրականացվող աշխատանքների հիմնական մեթոդաբանությունը:
      Մարզպետարանի աշխատակազմի հողաշինության և հողօգտագործման բաժնի պետ Գ. Ավետիսյանի կողմից պարզաբանումներ են տրվել Հայաստանի Հանրապետության հողային օրենսդրության մեջ կատարված փոփոխությունների վերաբերյալ:
    Ամփոփելով մարզի խորհրդի նիստի աշխատանքները՝ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանն ընդգծել է օրակարգում ընդգրկված հարցերի կարևորությունը և համայնքների ղեկավարներին առաջարկել է տեղերում ապահովել քննարկված խնդիրներից բխող համապատասխան գործառույթների ամբողջական իրականացումը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:38:18