Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԸ ՆՇԵԼ Է ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 52-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԸ/տեսանյութ/

10.10.2015



   ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը մասնակցել է Աբովյան քաղաքի հիմնադրման 52-ամյա հոբելյանի առիթով կազմակերպված տոնական հանդիսությանը:
   Քաղաքի տոնի առիթով կազմակերպված միջոցառմանը ներկա են եղել ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Գ. Ծառուկյանը, Հայ Առաքելական եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, Կոտայքի մարզի քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարներ, հյուրեր հանրապետության տարբեր վայրերից:
  ՀՀ օրհներգի հնչյունների ներքո և Հայ Առաքելական եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդի օրհնության խոսքով մեկնարկած տոնակատարության ընթացքում հանդես են եկել ինչպես հանրապետության, այնպես ել մարզի լավագույն համույթները և անհատ կատարողները:
   Քաղաքի տոնի առիթով աբովյանցիներին և բոլոր հյուրերին շնորհավորել են ԱԺ պատգամավոր Գ. Ծառուկյանը, Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը և Աբովյանի քաղաքապետ Վ. Գևորգյանը:
  Աբովյան քաղաքի տոնի կապակցությամբ կազմակերպված համերգային ծրագրին մաս են կազմել նաև համայնքի հիմնադրման պատմական իրողությունները բնութագրող վավերագիր նյութերի ընթերցումները:
  Աբովյանում կայացած միջոցառումն ամփոփվել է ավանդական խաղարկությամբ և տոնական հրավառությամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:38:18