Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁՆ ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

05.10.2015

Հարգարժա՛ն մանկավարժներ
Շնորհավորում եմ բոլորիդ Ուսուցչի օրվա կապակցությամբ և ցանկանում, որ Ձեր պատվաբեր գործունեությունը մշտապես ուղեկցվի հաջողություններով ու ձեռքբերումներով:
Մեր ժողովուրդը մշտապես անթաքույց հարգանք ու պատկառանք է ցուցաբերել ուսուցչի հանդեպ՝ այդ ամենին համադրելով ընդգծված երախտագիտության և ակնածանքի ուրույն զգացողություններ:
Այսօր հպարտորեն ենք փաստում նաև այն հանգամանքը, որ հայ ուսուցիչն անուրանալի ավանդ է ունեցել մեր պատմական հաղթանակների կերտման գործընթացներում և ապահովել է հայոց դպրության հաստատուն երթի անընդհատությունը:
Արդի ժամանակաշրջանում ևս Ձեր նվիրական առաքելությունն ունի իր բացառիկ կարևորությունը և Ձեզ է վերապահված կայուն ու մրցունակ գիտելիքներով, ազգային ոգով ու պետական մտածելակերպով օժտված, հայրենապաշտ քաղաքացու ձևավորման պատասխանատու գործառույթների իրականացումը:
Ուսուցչի աշխատանքը մեր երկրում արժանանում է ամենայն հարգանքի ու հոգատարության, որի հիմքում դրված են պետական համապատասխան քաղաքականության դրսևորումները:
Թանկագի՛ն ուսուցիչներ,
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ մասնագիտական տոնի առիթով և մաղթում առողջություն, անսպառ եռանդ, անձնական երջանկություն, ամենայն բարիք և ամենանվիրական իղձերի իրականացում:

Հարգանքներով                  

                                                       Կ. ԳՈՒԼՈՅԱՆ

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-15 17:41:31