Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Դպրոցի տնօրենի նկատմամբ «Խիստ նկատողություն» է կիրառվել

Դպրոցի տնօրենի նկատմամբ «Խիստ նկատողություն» է կիրառվել 04.09.2018

Մի շարք դժգոհությունների հիման վրա՝ սեպտեմբերի 3-ին Կոտայքի մարզպետի կողմից գրություն է ուղարկվել Գեղաշեն համայնքի միջնակարգ դպրոցի տնօրեն Նաիրա Բաբայանին՝ պարզելու աշակերտներին միատիպ համազգեստներ պարտադրելու մասին տեղեկատվության իսկությունը:  Ըստ ներկայացված բացատրության՝ դպրոցի աշակերտները պարտադրաբար կրում են միանման համազգեստ, ինչն անթույլատրելի է՝ համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալի 22.06.2018 թվականի N03/07.2/7671-18 շրջաբերականի:  Կոտայքի մարզպետ Ռոմանոս...

ՀՀ Կոտայքի մարզում ծնվել է 191 երեխա

ՀՀ Կոտայքի մարզում ծնվել է 191 երեխա 04.09.2018

ՀՀ Կոտայքի մարզում 2018թ-ի օգոստոս ամսվա ընթացքում գրանցվել է 191 ծնունդ, որից 13-ն այլ մարզերում: Ծնվել են 83 տղա և 108 աղջիկ՝ 20-ը Չարենցավանի, 10-ը՝ Նաիրիի, 78-ը՝ Աբովյանի, 83-ը՝ Հրազդանի ծննդատներում: 

Ավագանու նիստի վերաբերյալ տեղեկացում Ջրվեժ համայնքից 03.09.2018

Ս/թ-ի սեպտեմբերի 7-ին՝ ժամը 11-ին Կոտայքի մարզի Ջրվեժի համայնքապետարանում տեղի կունենա ավագանու նիստ:  Նիստի օրակարգը.  1. Համայնքի ավագանու 2018 թվականի փետրվարի 15-ի թիվ 14-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:  2. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի կազմը համալրելու մասին:  3. Գույք նվիրելու մասին:  4. Հողամասը համայնքային սեփականություն ճանաչելու մասին:  5. Համայնքային սեփականություն հանդիսացող...

Ավագանու նիստի վերաբերյալ տեղեկացում Հրազդան համայնքից 03.09.2018

Ս/թ-ի սեպտեմբերի 3-ին՝ ժամը 11.00-ին, Հրազդանի համայնքապետարանում տեղի կունենա ավագանու արտահերթ նիստ:  Նիստի օրակարգը տեղակայված է Հրազդան ՀԿՏՀ-ում:  

Հրաժարականի դիմում է ներկայացրել Նոր Գեղի համայնքի ղեկավարը

Հրաժարականի դիմում է ներկայացրել Նոր Գեղի համայնքի ղեկավարը 03.09.2018

Օգոստոսի 31-ին Նոր Գեղի համայնքի ավագանուն հրաժարականի դիմում է ներկայացրել համայնքի ղեկավար Ֆրոնտիկ Թևոսյանը: Համայնքի ավագանին արձանագրել է հրաժարականը և օրենքով սահմանված կարգով դիմել մարզպետին: Մարզպետը սահմանված ժամկետում, համաձայն ՏԻՄ օրենքի 26-րդ և 27-րդ հոդվածների, կնշանակի համայնքի ղեկավարի պաշտոնակատար՝ մինչև համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն։ Հիշեցնենք, որ Ֆրոնտիկ Թևոսյանն այս համայնքը ղեկավարում էր 1986 թվականից: 

Ավագանու նիստի վերաբերյալ տեղեկացում Ակունք համայնքից 03.09.2018

Ս/թ-ի սեպտեմբերի 10-ին՝ ժամը 10.00-ին, Ակունք համայնքում տեղի կունենա ավագանու նիստ:  Նիստի օրակարգը.  1. Ակունքի համայնքի 2017 թվականի դեկտեմբերի 22-ի N55-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին  2. Համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 13-ի N49-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:  3. Հողամասի նպատակային նշանակության փոփոխության մասին  4. Հողերի օտարման մասին  5. Համայնքների միությանը անդամակցելու մասին  

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:32:57