Նորություններ
Լրահոս

Բրիկետների արտադրություն Բջնիում. իրազեկում է Չարենցավանի համայնքապետարանը 11.02.2019
Չարենցավանի համայնքապետարանից տեղեկանում ենք, որ ՄԱԿ-գործարար-համայնքապետարան համագործակցության արդյունքում մինչև տարեվերջ Բջնի գյուղում նախատեսվում է էկո-բրիկետների արտադրություններ կազմակերպել՝ լուծելով թե՛ սոցիալական, թե՛ բնապահպանական խնդիրները: Մանրամասները՝ ստորև https://www.youtube.com/watch?time_continue=3&v=PsKJ3WEpQ38
Այսօր կառավարության նիստերի մեծ դահլիճում ՀՀ մարզպետների, մարզպետարանների պատասխանատուների, համայնքների ղեկավարների, համայնքների տնտեսական զարգացման հարցերով պատասխանատուների, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել «Պետություն-համայնք համագործակցության նոր ձևաչափ. ենթակառուցվածքների զարգացում» խորագիրը կրող համաժողով: Համաժողովին ներկա էր նաև Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: Անդրադառնալով տարածքային կառավարման և...

«Տեառնընդառաջ»ին նվիրված տոնակատարություն Եղվարդ խոշորացված համայնքում 08.02.2019
Եղվարդի համայնքապետարանը տեղեկացնում է, որ փետրվարի 13-ին ժամը 13.00-ին Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում տեղի կունենա «Տեառնընդառաջ»ին նվիրված տոնակատարություն, որի ընթացքում կանցկացվի նորապսակների օրհնության կարգ: Եղվարդի համայնքապետարանից բոլոր բնակավայրերի նորապսակներին խնդրում են նախապես գրանցվել իրենց բնակավայրերում. • Եղվարդի համայնքապետարանում, հեռախոս՝ (0224) 2-16-91 • Զովունի գյուղի վարչական ղեկավարի նստավայրում (նախկին գյուղապետարանի շենք),...

Իրազեկում է Չարենցավանի համայնքապետարանը 07.02.2019
Չարենցավանի համայնքապետարանից տեղեկանում ենք, որ Հայաստանի Հանրապետության տարածքների համաչափ զարգացմանն ուղղված ներդրումային հարթակ ստեղծելու նպատակով առաջարկվում է մինչև 2019 թվականի փետրվարի 25-ը ներկայացնել ներդրումային ծրագիր-առաջարկներ բացառապես կից ձևաչափին համապատասխան: Ծրագիր-առաջարկները կարող եք ներկայացնել Չարենցավանի համայնքապետարանի զարգացման, ծրագրերի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժին /հասցեն՝ ք.Չարենցավան,Կարեն Դեմիրճյան հրապարակ, վարչական շենք, 3-րդ հարկ, հեռախոս`...

Տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն 07.02.2019
Փետրվարի 6-ին Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն, որին մասնակցել են շուրջ 50 քաղաքացիներ: Նրանց ընդունել են մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը և մարզպետարանի գլխավոր քարտուղար Լևոն Պետրոսյանը: Քաղաքացիներին հուզող հարցերը բազմաբովանդակ էին՝ ֆինանսական, սոցիալական, տնտեսական, իրավական, զբաղվածության խնդիրներ և այլն: Կային նաև գործնական առաջարկներ, որոնք կքննարկվեն աշխատակազմի կողմից:

Կոտայքի մարզում ծնվել է 158 երեխա 07.02.2019
2019 թվականի հունվարի 1-30-ն ընկած ժամանակահատվածում Կոտայքի մարզում գրանցվել է 157 ծնունդ՝ 87 տղա և 71 աղջիկ (1զույգ): Ծնունդների թիվն ըստ մարզի ծննդատների. • Չարենցավանի ծննդատուն՝ 12 ծնունդ • Նաիրիի ծննդատուն՝ 14 ծնունդ • Աբովյանի ծննդատուն՝ 69 ծնունդ • Հրազդանի ծննդատուն՝ 62 ծնունդ


