Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Ամփոփվել են դպրոցական առարկայական օլիմպիադաների մարզային փուլի արդյունքները

18.03.2019

Ավարտվել է 2018-2019 ոսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլը, որը մեկնարկել էր փետրվարի 23-ից ԿԳՆ կողմից հաստատված ժամանակացույցով:

 Մարտի 13-ը մարզային օլիմպիադայի վերջին օրն էր՝ «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայից:
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի որոշմամբ հաստատվել են ստուգող հանձնաժողովների կազմերը, որոնց կողմից ստուգվել և ամփոփվել են արդյունքները:

Կոտայքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունից հայտնեցին, որ բնագիտական առարկաների աշխատանքների անցողիկ արդյունքները որոշվում են օլիմպիական կազմկոմիտեի կողմից:

http://olymp.am/ կայքում կարող եք ծանոթանալ բնագիտական առարկաների վերաբերյալ բոլոր մանրամասնություններին:

Հումանիտար առարկաներից մարզային փուլի մասնակիցների ցանկը և հանրապետական փուլն անցած մասնակիցների մասին տեղեկություն կարող եք ստանալ՝ անցնելով Կոտայքի մարզպետարանի http://kotayk.mtad.am/ պաշտոնական կայքէջի http://kotayk.mtad.am/other-projects/ հղումով:

Հիշեցնենք, որ 2018-2019 ուս.տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների տարածքային փուլը մեկնարկել էր

• Բնագիտական առարկաների օնլայն օլիմպիադա՝ հունվարի 29-ից (Կոտայքի մարզի բոլոր դպրոցներից մասնակցել է 5929 աշակերտ),
• Հումանիտար առարկաների օլիմպիադա՝ փետրվարի 5-ից (Կոտայքի մարզի բոլոր դպրոցներից մասնակցել է 2520 աշակերտ):

Նշենք, որ առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլը կմեկնարիկի մարտի 21-ից:
Առաջիկայում մեր տեղեկատվական աղբյուրներով կանդրադառնանք դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին՝ տեղեկատվություն հաղորդելով աշակերտների մասնակցության և արդյունքների վերաբերյալ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:38:18