Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Մաքուր տուն՝ տնից դուրս․համապետական շաբաթօրյակ սեպտեմբերի 8-ին 06.09.2018

Սեպտեմբերի 8-ին հանրապետության ամբողջ տարածքում կանցկացվի համապետական շաբաթօրյակ:  Շաբաթօրյակի ընթացքում հանրապետության բոլոր բնակավայրերում, զբոսաշրջային և պատմամշակութային վայրերում,միջպետական և միջհամայնքային ճանապարհների եզրերին և հանրային օգտագործման տարածքներում նախատեսվում են սանիտարական մաքրման, բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ։ Աշխատանքների կազմակերպման նպատակով կներգրավվեն ինքնաթափեր, ամբարձիչ մեքենաներ, էքսկավատորներ, կցասայլեր։  Կոչ է արվում հանրապետության...

Ավագանու նիստի վերաբերյալ տեղեկացում Մայակովսկի համայնքից 06.09.2018

 Ս/թ-ի սեպտեմբերի 12-ին՝ ժամը 11.00-ին՝ Մայակովսկիի համայնքապետարանում տեղի կունենա ավագանու նիստ: Նիստի օրակարգը. 1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Մայակովսկի համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 13-ի N 62-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:   s.manager@mta.gov.am press@mta.gov.am kotayk.press@mta.gov.am  

Կոտայքի մարզը պատրաստվում է համապետական շաբաթօրյակին

Կոտայքի մարզը պատրաստվում է համապետական շաբաթօրյակին 06.09.2018

2018թ-ի սեպտեմբերի 8-ին  համապետական շաբաթօրյակի արդյունավետ իրականացման նպատակով Կոտայքի մարզպետարանի կողմից ձևավորվել է աշխատանքային խումբ, որը ղեկավարում է ՀՀ Կոտայքի փոխմարզպետ Վասակ Վարդանյանը:   Աշխատանքային խմբում ներառված են Կոտայքի մարզպետարանի վարչության պետեր, մարզային ենթակայության հաստատությունների, հասարակական կազմակերպությունների, մասնավոր հատվածի ակտիվ ներկայացուցիչներ և այլք:  Մեր մարզի, համայնքի, փողոցի ու բակի մաքրությունը սկսվում է մեզանից, և...

Մեր երեխաներն արժանի են ստանալու որակյալ կրթություն.Կոտայքի մարզպետը Բյուրեղավանի դպրոցներում էր

Մեր երեխաներն արժանի են ստանալու որակյալ կրթություն.Կոտայքի մարզպետը Բյուրեղավանի դպրոցներում էր 06.09.2018

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր աշխատանքային օրը սկսել է Բյուրեղավանի հիմնական և միջնակարգ դպրոցներ այցելությամբ:  Քաղաքում դպրոցների գործունեության մասով առկա են խնդիրներ, քանի որ հիմնական դպրոցը գերծանրաբեռնված է, և այստեղ հաճախող երեխաների թիվը գերազանցում է դպրոցի հնարավորությունները մոտ 2.5 անգամ, իսկ ավագ դպրոցը թերծանրաբեռնված է՝ աշակերտների սակավության պատճառով:  Կոտայքի մարզպետն անընդունելի համարեց նման անարդյունավետ պայմաններում երեխաների ուսուցման գործընթացը...

Ավագանու նիստի վերաբերյալ տեղեկացում Նոր Արտամետ համայնքից 05.09.2018

Ս/թ-ի սեպտեմբերի 11-ին՝ ժամը 11-ին Կոտայքի մարզի Նոր Արտամետի համայնքապետարանում տեղի կունենա ավագանու նիստ:                      ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ 1. Կոտայքի մարզի Նոր Արտամետ համայնքի կամավոր խնդիրների իրականացման մասին 2. Կոտայքի մարզի Նոր Արտամետ համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին  

Իմ բոլոր գործողություններում առկա են լրջագույն հիմքեր. Ռոմանոս Պետրոսյան

Իմ բոլոր գործողություններում առկա են լրջագույն հիմքեր. Ռոմանոս Պետրոսյան 05.09.2018

Դպրոցներից չեն դադարում հնչել ահազանգեր անօրինությունների ու ինքնիրավչությունների մասին: Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը բոլոր տնօրեններին խստագույնս հորդորել է գործել բացառապես օրենսդրությամբ սահմանված իրաավունքների և պարտականությունների շրջանակներում: «Կոտայքցիներին վստահեցնում եմ՝ իմ բոլոր գործողություններում առկա են լրջագույն հիմքեր, որոնք, ցավոք, շատ հաճախ ենթակա չեն հրապարակման: Անկախ նրանից, թե որքան ակտիվ սոցիալական ցանցերում իրենց կդրսևորեն այս կամ այն պաշտոնյայի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:38:18