Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Ավելի քան 40 թափուր հաստիքներ Կոտայքի մարզի առողջապահական հաստատություններում

19.03.2019

Կոտայքի մարզպետարանի առողջապահության վարչությունից տեղեկացնում են, որ  մարզի մի շարք առողջապահական հաստատություններում առկա են ավելի քան 40 թափուր հաստիքներ՝ նյարդաբան, ուռուցքաբան, նեոնատոլոգ,ընտանեկան բժիշկներ, իմունոլոգ, ակնաբան, բժիշկ-սոնոգրաֆիստ, մանկաբույժ և այլ մասնագետներ:

Բժշկական կազմակերպություններում 2019 թվականի մարտի 1-ի դրությամբ առկա թափուր հաստիքների ցանկին, դրույքաչափերին կարող եք ծանոթանալ Կոտայքի մարզպետարանի պաշտոնական կայքէջում՝ http://kotayk.mtad.am/ անցնելով http://kotayk.mtad.am/files/announcements/6243.pdf հղմամբ:

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը կարևորում է մարզի առողջապահական կազմակերպությունների՝ բարձրակարգ մասնագետներով համալրումը և որպես բժշկական կենտրոնների գործունեությունը վերահսկող կառույցի ղեկավար՝ առաջարկում համապատասխան որակավորում ունեցող մասնագետներին դիմել, մասնակցել մրցույթներին և համալրել թափուր աշխատատեղերը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:36:55