Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Հրազդանի գետավազանի հիմնախնդիրների վերաբերյալ հանրային խորհրդատվություն Կոտայքի մարզպետարանում

19.03.2019

Արևելյան գործընկերության երկրների համար Եվրամիության Ջրային նախաձեռնության պլյուս ծրագրի շրջանակներում այսօր Հրազդանի գետավազանի հիմնախնդիրների վերաբերյալ հանրային խորհրդատվական համաժողով տեղի ունեցավ Կոտայքի մարզպետարանում, որին ներկա էին ծրագրի հայաստանյան և միջազգային կառույցների համակարգողներն ու ներկայացուցիչները, Կոտայքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության մասնագետները, տարբեր նախարարությունների, մարզպետարանների, համայնքապետարանների համապատասխան ստորաբաժանումների մասնագետներ, ջրավազանների պլանավորման կազմակերպություններ, փոքր և խոշոր ջրօգտագործողներ.հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ԱՋՀ-Հայաստան ԵՀԿ նախագահ, ծրագրի խորհրդատու Արևիկ Հովսեփյանը, ողջունելով ներկաներին, հայտնեց, որ համաժողովի նպատակն է համախմբելու ծրագրի տեղի շահառուներին՝ լսելու նրանց մտահոգությունները, տեսակետները ջրավազանային առկա հիմնական մարտահրավերների վերաբերյալ: Դրանք են՝ որակյալ ջրի ապահովում, ջրային ռեսուրսի բաշխում, աղտոտման նվազեցում, անվտանգ խմելու ջրի և մարդկանց առողջության ապահովում:

ԵՄՋՆ+ ծրագրի շրջանակներում ՀՀ Բնապահպանության նախարարության հետ համատեղ իրականացվում է Սևանի և Հրազդանի գետավազանային կառավարման պլանների մշակման գործընթացը: Պլանը նկարագրում է ավազանների ճնշումները, հիմնախնդիրները և բնապահպանական նպատակները:

Մասնակիցները կարծիքներ հայտնեցին գետավազանային կառավարման պլանների վերաբերյալ:

Համաժողովի կազմակերպիչները հայտնեցին, որ այստեղ հնչած կարծիքները հաշվի են առնվելու գետավազանային կառավարման պլանի մշակման նպատակներին հասնելու համար հնարավոր գործողությունները սահմանելիս:

ԵՄ կողմից 2016 թվականի սեպտեմբերին մեկնարկած չորս տարի ժամկետով ԵՄՋՆ+ ծրագիրն Արևելյան գործընկերության երկրներում ջրի ոլորտում իրականացվող ամենախոշորն է:Այն աջակցում է գործընկեր 6 երկրներին:
Ծրագիրն իրականացվում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության, ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի, ինչպես նաև ԵՄ մակարդակով կոնսորցիում կազմած Ավստրալիայի բնապահպանական գործակալության (Ավստրիա) և Ջրի միջազգային գրասենյակի (Ֆրանսիա) կողմից:

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:32:57