Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզի 13-18 տարեկան երեխաներ ներկա գտնվեցին ԱԺ խորհրդարանական լսմանը

20.03.2019

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան, կարևորելով երեխաների մասնակցությունն իրենց մասին կայացվող որոշումների գործընթացում, մարտի 20-ին նախաձեռնել է 13-18 տարեկան երեխաների մասնակցությամբ խորհրդարանական լսում ՀՀ Ազգային Ժողովում։
Խորհրդարանական լսմանը մասնակցության համար ընտրվել են ներկայացուցիչներ նաև ՀՀ Կոտայքի մարզից:

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի անմիջական աջակցությամբ մեր մարզից ընտրված երեխաները ևս այսօր հնարավորություն են ունեցել ներկա գտնվելու խորհրդարանական լսմանը:

Ողջունելով ընտրված մասնակիցներին և կարևորելով նրանց դերը որոշումների կայացման գործընթացում՝ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հաջողություններ մաղթեց և երեխաներին Աբովյանից ճանապարհեց ՀՀ Ազգային ժողով:
Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան հայտնում է, որ նախաձեռնության նպատակը երեխաների համար ձևավորել համապատասխան հարթակ, ինչը թույլ կտա նրանց լսելի դարձնել սեփական ձայնը որոշումների կայացման, այդ թվում երեխաների պաշտպանությանն ուղղված քաղաքականության մշակման և օրենսդրական փոփոխությունների իրականացման գործընթացներում։

Այս նպատակով, Ասոցիացիան համագործակցելով ՀՀ մարզերում և Երևանում երեխաների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների, դրանցից ձևավորված ցանցերի (մասնավորապես Երեխաների պաշտպանության ցանց, Ընդդեմ երեխաների նկատմամբ բռնության կոալիցիա) հետ՝ իր գաղափարի շուրջն է հավաքել ավելի քան 100 երեխաների ՀՀ բոլոր մարզերից։

Նշված կառույցների կողմից ստացվել է մասնակցության շուրջ 200 հայտ, որոնցից ընտրությունը կատարվել է համաձայն թեկնածուների կողմից լրացված առցանց հայտադիմումի արդյունքների։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:38:18