Նորություններ
Լրահոս

Հանրային լսումների հրավեր «Գողթի ջրանցքի առավել վթարային հատվածների վերականգնման» նախագծի վերաբերյալ 17.01.2019
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110 Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2019թ. հունվարի 29-ին ժամը 11:00-ին Կոտայքի մարզի Գողթի համայնքապետարանում տեղի կունենան հանրային քննարկումներ «Գողթի ջրանցքի առավել վթարային հատվածների վերականգնման» նախագծի վերաբերյալ։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ ԷԵԲՊՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ջրային...

Չարենցավանի համայնքապետարանից տեղեկանում ենք, որ հունվարի 21-ին ժամը 15.00-ին Չարենցավանի քաղաքային գրադարանում կկազմակերպվի համաժողով: Չարենցավանի համայնքապետարանը և Երիտասարդական ուսանողական հասարակական կազմակերպությունը նախաձեռնում են երիտասարդական մշակութային քաղաքականության մշակման գործընթաց 2019 թվականի համար: Համայնքապետարանը բոլոր շահագրգիռ կազմակերպություններին և անձանց մասնակցության համար խնդրում է անցնել հղմամբ https://www.facebook.com/events/1140566992771361/ և...

Նոր Արտամետի միջնակարգ դպրոցը կջեռուցվի 16.01.2019
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի՝ Նոր Արտամետի միջնակարգ դպրոց կատարած այցելության ընթացքում դպրոցի տնօրենը բարձրաձայնել էր գազաֆիկացման և ջեռուցման խնդիրները, որոնց լուծման անհրաժեշտությունը ձմռանն ավելի հրատապ էր դարձել: Տեղում մարզպետի հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ մարզպետարանն իր վրա կվերցնի գազաֆիկացման համար անհրաժեշտ ամբողջ ծախսերը, ինչն արվել է նախապես հստակեցված ժամանակահատվածում: Ներքին ջեռուցման համակարգի անցկացումը պետք է իրականացվեր...

Ջրառատ համայնքում ոռոգման համակարգի արդիականացման ծրագրի իրականացման համար հանրային լսումներ են եղել 16.01.2019
Ջրային տնտեսության պետական կոմիտեի ՀՀ ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի «ներտնտեսային ոռոգման համակարգերի վերականգնման» բաղադրիչով Կոտայքի մարզի Ջրառատ համայնքում չափագրումներ են իրականացվել ու նախնական նախագիծ է մշակվել: նախնական նախագծի վերաբերյալ հանրային լսումներ են իրականացվել Ջրառատի համայնքապետարանում, որին մասնակցել են համայնքի ղեկավարը, բնակիչներ և նախագիծը կազմող ընկերությունների պատասխանատուներ: Հանրային լսումների ընթացքում ներկայացվել է...

ԿԳՆ-ը իրազեկում է Կիբերանվտանգության թեմայով տեսանյութերի մրցույթի մասին 15.01.2019
Փետրվար ամսին նախատեսվող «Ապահով համացանց» շաբաթվա շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարարությունը դպրոցականների և երիտասարդների շրջանում հայտարարում է կիբերանվտանգության թեմայով տեսանյութերի մրցույթ: Ներկայացված լավագույն 3-5 տեսանյութերը կարժանանան խորհրդանշական մրցանակների: Մրցույթին մասնակցել ցանկացողներն իրենց տեսանյութերի հղումները պետք է ուղարկեն մինչև հունվարի 28-ը, info@edu.am էլփոստին: Թեման պետք է կապ ունենա կիբերանվտանգության հետ՝ սոցիալական...

Կառավարության 2018 թվականի սուբվենցիոն ծրագրերից մեկում ընդգրկված էր նաև Կոտայքի մարզի Քասախ համայնքը: Ծրագրով նախատեսված է Քասախ համայնքի «Արուսյակ» մանկապարտեզը կապիտալ վերանորոգել և գույքով ապահովել: Ծրագրի արժեքը 185.106.200 դրամ է, որից 26. 655.300 դրամը (14,4 %) համայնքի բյուջեից է ֆինանսավորվելու, 84.408.420 դրամը (45ՙ.6%)՝ այլ ներդրողների կողմից, 40 %-ը՝ բյուջեի հատկացումներով: Քասախի համայնքապետարանի կողմից արդեն բաց մրցույթ է հայտարարվել, որից...