Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Հայտնի է չարորակ հիվանդությունների դեպքում պետպատվերի շրջանակներում անվճար վիրահատություններ իրականցնող բուժհաստատությունների ցանկը

22.02.2019

Առողջապահության նախարարությունից տեղեկանում ենք, որ բժշկական կազմակերպությունների հետ կնքվել են պայմանագրեր չարորակ հիվանդությունների վիրահատական բուժումն անվճար կազմակերպելու համար:

Ավելի վաղ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ չարորակ հիվանդությունների վիրահատական բուժումն ամբողջ բնակչության համար կլինի անվճար, քանի որ հանվել է համավճարային եղանակով փոխհատուցվող ծառայությունների ցանկից:
Գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ էր որոշակի փաստաթղթային ձևակերպումներ, ինչն արդեն իրականություն է:

 Այսուհետև չարորակ հիվանդությունների պետական պատվերի շրջանակներում անվճար վիրահատությունների համար քաղաքացիները` ըստ բժշկական ցուցումների, կարող են դիմել հետևյալ բժշկական կազմակերպություններ` Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոն, «Նաիրի» ԲԿ, «Արթմեդ բժշկական վերականգնողական կենտրոն» ՓԲԸ, «Նատալի-Ֆարմ» ՍՊԸ, «Աստղիկ» ԲԿ, «Շենգավիթ» ԲԿ, Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲԸ, Գյումրու ուռուցքաբանական դիսպանսեր, «Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն» ՓԲԸ, Վանաձորի ԲԿ:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 13:16:00