Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Հանրային լսումներ համայնքների ղեկավարների՝ 2018 թվականի կատարած աշխատանքների վերաբերյալ

20.02.2019

Մարզի մի քանի համայնքներում տեղի են ունեցել հանրային լսումներ համայնքների ղեկավարների՝ 2018 թվականի ընթացքում կատարած աշխատանքների վերաբերյալ

Փետրվարի 19-ին Բյուրեղավանի արվեստի դպրոցում տեղի ունեցան հանրային լսումներ Բյուրեղավան համայնքի 2018 թվականի բյուջեի կատարման, 2018 թվականին համայնքի հնգամյա զարգացման ծրագրի և համայնքի 2018 թվականի տարեկան աշխատանքային պլանի իրականացման վերաբերյալ տարեկան հաշվետվությունների մասին:

Բյուրեղավանի համայնքապետարանից հայտնում են, որ լսումների ավարտին ներկաները փոխանակվեցին մտքերով, հնչեցին հարց ու պատասխաններ:

Այսօր Քասախի համայնքապետարանի նիստերի դահլիճում ևս կայացան հանրային բաց լսումներ՝ Քասախ համայնքի հնգամյա զարգացման ծրագրի իրականացման, 2018 թվականի տարեկան հաշվետվության, 2018թվականի բյուջեի տարեկան կատարողականի քննարկման, ինչպես նաև 2019 թվականին ակնկալվող և կատարվելիք ծրագրերի վերաբերյալ:

Մասնակիցների կողմից հնչեցին առաջարկներ, քննարկվեցին համայնքի հիմնախնդիրների լուծմանն ուղղված քայլերը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 13:16:00