Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Տեղական տուրք վճարող տնտեսավարող սուբյեկտներին. Իրազեկում է Բյուրեղավանի համայնքապետարանը

21.02.2019

Բյուրեղավանի համայնքապետարանը զգուշացնում է, որ «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, տեղական տուրքերը գանձվում են նախքան սույն օրենքով սահմանված գործողությունների կատարումը (վավերացումը) և (կամ) թույլտվությունների տրամադրումը:․

Համայնքի վարչական տարածքում գործունեություն իրականացնող տեղական տուրք վճարող (հանդիսացող) այն տնտեսավարող սուբյեկտներին, ովքեր օրենքով սահմանված գործողությունների կատարման համար տեղական տուրքի վճարման հայտ չեն ներկայացրել և համապատասխան թույլտվություններ չեն ստացել հորդորում ենք մինչև ս/թ փետրվարի 28-ը ներկայանալ համայնքապետարան և համապատասխան արտադրանքի վաճառք իրականացնելու համար ստանալ թույլտվություն։

Սահմանված ժամկետից հետո իրականացվելու են հսկողական աշխատանքներ, որի արդյունքում կկիրառվեն վարչական պատասխանատվության միջոցներ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:56:32