Նորություններ
Լրահոս
Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում մեկնարկած Համահայկական ամառային 7-րդ խաղերին մասնակցություն ցուցաբերած Կոտայքի մարզի մարզիկներն արդեն հաջողություններ են գրանցել: Եվ այսպես, հեծանվային սպորտ մարզաձևում Աբովյան քաղաքը ներկայացնող մարզիկները նվաճել են 2 ոսկե և 4 արծաթե մեդալ. Տղաների անհատական մեկնարկում՝ 1-ին տեղ՝ Սարգսյան Էդգար 2-րդ տեղ՝ Խաչատրյան Հովսեփ: Աղջիկների անհատական մեկնարկում՝ 2-րդ տեղ՝ Արշակյան Մարինե: Տղաների խմբակային մեկնարկում՝ 1-ին տեղ՝...

Նոր Երզնկայում ասֆալտապատվում են ներհամայնքային ճանապարհներ 08.08.2019
Եվս մեկ սուբվենցիոն ծրագիր այս պահին իրականացվում է Կոտայքի մարզում: Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով Նոր Երզնկա համայնքում իրականացվում են ներհամայնքային կենտրոնական խոշոր ճանապարհների կապիտալ ասֆալտապատման աշխատանքներ: Հիմնովին ասֆալտապատվում է Վերին Երզնկա թաղամասը. համայնքին կապող հիմնական ճանապարհահատվածը այդ թաղամասով է անցնում: Ծրագիրն ընդգրկում է համայնքի 3-րդ, 6-րդ, 20-րդ, 21-րդ, 22-րդ և 27-րդ փողոցները: Նոր Երզնկայի համայնքապետարանից հայտնում են, որ 3-րդ...
Այսօր Կոտայքի մարզպետարանի շենքում տեղի է ունեցել Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի և Հայաստանի Հանրապետության կառավարության ու Համաշխարհային Բանկի աջակցությամբ իրականացվող «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի» ծրագրի վերաբերյալ տեղեկատվական հանդիպում: Նշված ծրագրի շրջանակում հայտարարված է համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթ, որը ներառում է Նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհներ (ՆԶՀԴ) և Մարզային համաֆինանսավորվող դրամաշնորհներ (ՄՀԴ): Ծրագրի...

Ակունքի Հատիս բնակավայրում խմելու ջրի մայր ջրատարի հիմնանորոգման աշխատանքներն ավարտական փուլում են 08.08.2019
Կոտայքի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված և ՏԿԵՆ հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հաստատված սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի մարզի մի շարք համայնքներում այս պահին իրականացվում են ամենատարբեր աշխատանքներ: Որոշ ծրագրեր արդեն ավարտվել են, մյուսները իրագործման ինտենսիվ փուլ են մտել: Դրանցից մեկի՝ Ակունք համայնքի Հատիս բնակավայրի խմելու ջրի մայր ջրատարի հիմնանորոգման աշխատանքներն արդեն ավարտական փուլում են: Ծրագրով...

Նոր Գեղիում փողոցների բարեկարգման աշխատանքներ են ընթանում 07.08.2019
Նոր Գեղի համայնքում շարունակվում են փողոցների և բնակելի շենքերի բակերի բարեկարգման աշխատանքները: Այս անգամ ասֆալտի ֆրեզ է տրամադրվել Ֆ.Թևոսյան 56 շենքին, որի բնակիչները համայնքապետարան-բնակիչ համագործակցության արդյունքում կամավորության սկզբունքով կատարել են հարթեցման աշխատանքներ: Համայնքապետարանից հայտնում են, որ բարեկարգման աշխատանքները շարունակական բնույթ են կրելու և համայնքում անբարեկարգ փողոցներներ չեն մնալու:

Պտղնի համայնքում ճանապարհներ են բարեկարգվել 07.08.2019
Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ևս մեկ ծրագրով Կոտայքի մարզի Պտղնի համայնքում իրականացվել են ներհամայնքային ճանապարհների բարեկարգման աշխատանքներ: Աշխատանքներն արդեն ավարտվել են: Պայմանագրի արժեքը 4.232.730 դրամ է, որից 1.731. 600 դրամը պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, 2.501.130 դրամը՝ համայնքի: Իրականացված աշխատանքների արդյունքում ծրագրով նախատեսված ճանապարհահատվածներում վերականգնվել է ասֆալտբետոնե ծածկը:


