Նորություններ
Լրահոս
Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարի՝ 2019 թվականի ապրիլի 11-ի N 854-Ա հրամանի (Առողջապահության նախարարության կողմից ավագ և միջին բուժաշխատողներին պետական պատվերի շրջանակներում վերապատրաստման ուղեգրեր տրամադրելու կարգը սահմանելու մասին) հավելվածով հաստատված ցանկից դուրս մնացած, բայց խոցելի համարվող Կոտայքի մարզի առողջապահական կազմակերպությունների 23 ավագ և միջին բուժաշխատողներ (բժիշկներ և բուժքույրեր ) Կոտայքի մարզպետարանի միջնորդությամբ հնարավորություն են ստացել ևս...

56 հաստատված սուբվենցիոն ծրագրեր Կոտայքի մարզից. ամբողջական ցանկ 02.08.2019
ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի վերջին նիստում Կոտայքի մարզից ներկայացված ծրագրային հայտերից հաստատվել են ևս 17-ը. արդյունքում հաստատված ծրագրերի ընդհանուր քանակը 56-ն է: Հիշեցնենք, որ ի սկզբանե, Կոտայքի մարզից ներկայացվել էր 72 ծրագիր (16-ը, տարբեր օբյեկտիվ պատճառներով և կատարման անհնարինությունից ելնելով, հետաձգվել են մինչև հաջորդ տարվա առաջին կիսամյակ): 56 հաստատված ծրագիր, որից 3-ի (Բյուրեղավանի քաղաքային...

Կոտայքի մարզի բուժ.կենտրոններում առկա են ավելի քան 46 թափուր հաստիքներ 01.08.2019
Կոտայքի մարզպետարանի առողջապահության վարչությունից տեղեկացնում են, որ մարզի մի շարք առողջապահական հաստատություններում առկա են ավելի քան 46 թափուր հաստիքներ՝ նյարդաբան, ուռուցքաբան, նեոնատոլոգ, ընտանեկան բժիշկներ, իմունոլոգ, ակնաբույժ, մանկաբույժ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, հեմատոլոգ-տրանսֆուզիոլոգ, վիրաբույժ, սրտաբան, սոնոգրաֆիստ և այլ մասնագետներ: Բժշկական կազմակերպություններում 2019 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ առկա թափուր հաստիքների ցանկին, դրույքաչափերին կարող եք ծանոթանալ՝...

Հրավիրում ենք մասնակցելու «ՀՀ գյուղական մարզական խաղեր» մրցույթի մարզային փուլին 01.08.2019
«ՀՀ գյուղական մարզական խաղեր» միջոցառման կանոնակարգի համաձայն օգոստոսի 15-ին և 16-ին անց է կացվելու մարզային փուլի մրցաշարը, որի արդունքներով ձևավորվելու է մարզի հավաքական թիմ (7 տղա և 3 աղջիկ) : Մրցաշարին կարող են մասնակցել մարզի գյուղական բնակավայրերի 18 և ավելի բարձր տարիքի տղաները և 16-ից բարձր տարիքի աղջիկները: Նշենք, որ խաղերի կանոնակարգում ընդգրկված են հետևյալ մրցաձևերը • Տղաներ՝ վազք 100 մետր, վազք 1000 մետր, ձգումներ պտտաձողից, թենիսի գնդակի նետում և...

Կոտայքի մարզպետը աշխատանքային այցով Նոր Գեղի համայնքում էր 01.08.2019
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր աշխատանքային այցի շրջանակներում Նոր Գեղի համայնքում էր: Համայնքի ղեկավարի, համայնքապետարանի աշխատակիցների մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում մարզպետն անդրադարձել է ընթացիկ և նախատեսվող սուբվենցիոն ծրագրերին, լսել վերջիններիս մտահոգություններն ու առաջարկները: Մարզպետը հաջորդիվ այցելել է Նոր Գեղիի Ցոլակ Խաչատրյանի անվան մշակույթի կենտրոն, որտեղ ներկա էին համայնքային ենթակայությամբ գործող կազմակերպությունների աշխատակիցներ և...

Մարզպետարանում տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն 31.07.2019
Այսօր Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը: Տարաբնույթ հարցերով մարզպետարան էին դիմել շուրջ 15 քաղաքացիներ, նրանց ընդունել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: Քաղաքացիները հիմնականում դիմել էին սոցիալական, իրավական, զբաղվածության, ինչպես նաև տարաբնույթ ծրագրեր իրականացնելու հարցերով:


